Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։
Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- ապրիլի 21-ին հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն (լուսանկարում) դարձել է Կանադայում կայացած շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող՝ նվաճելով Դին Լիրենի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցելու իրավունք։
- ապրիլի 16-ին Դանիայի Կոպենհագեն քաղաքում գտնվող պատմական Բյորսենը (լուսանկարում) մեծ վնաս է կրել հրդեհից։
- ապրիլի 13-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում դանակով հարձակման (լուսանկարում) հետևանքով յոթ մարդ է զոհվել։
- ապրիլի 13-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ «Հեզբոլլահ»-ի և հութիների հետ համաձայնեցված հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և թևավոր ու բալիստիկ հրթիռներ (պատկերում)։
- Արկանզասի նահանգապետ Սառա Սանդերսը կանխարգելիչ կերպով արտակարգ դրություն է հայտարարել Արեգակի ամբողջական խավարման հետ կապված։
- ապրիլի 3-ին, Թայվանում՝ տեղական ժամանակով 07:58-ին, տեղի է ունեցել 7.4 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժը ։
- մարտի 26-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Բալթիմոր քաղաքում Ֆրենսիս Սքոթ Քի կամուրջը փլուզվել է կոնտեյներային նավի հարվածից հետո:
Գիտե՞ք, որ․․․
- ...Կանադայում ծնված այս հինգ աղջիկները (լուսանկարում), որն առաջին հայտնի հնգյակն է, որ ողջ է մնացել մինչև չափահասություն, ընտանիքում չորս ամիս ապրելուց հետո փոխանցվել են Կարմիր խաչին՝ դառնալով զբոսաշրջային նշանակալի տեսարժանություն։
- ...ավտոբուսներից, մետրոյից և քաղաքային տրանսպորտի այլ միջոցներից ինքնուրույն կարողանում են օգտվել նաև կենդանիները։
- ...ֆորմալինի մեջ պահվող 4,3 մ երկարությամբ վագրային շնաձկան դիակը (նկարում) այնքան շահութաբեր է եղել, որ հեղինակը նման՝ «ֆորմալինային շարք» է ստեղծել։
- ․․․Անտարկտիդայի սառույցների տակ կա կենդանի օրգանիզմներով լիճ։
- ...ասիական այս երկրում սննդի հետ եփում են երկաթե ձկներ:
- ...Վիկտորյա թագուհու ինքնահռչակ «պաշտոնական» առնետորսը բռնած առնետների մի մասը պահել է, բուծել՝ ստանալով անսովոր գույների առնետներ, այնուհետև դրանք վաճառել է որպես ընտանի կենդանիներ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
307 867 հոդված |
563 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- CEE Spring 2024
- Ֆինանսատնտեսական միամսյակի դասընթաց
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Եվրո 2024-ին ընդառաջ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- Գիտական միտքը Վիքիպեդիայում
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հայաստանի ազգային գրադարանի աշխատասեղան
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1724 թ. – ծնվել է Իմանուիլ Կանտը, գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրը (մահ. 1804 թ.)։
- 1870 թ. – ծնվել է Վլադիմիր Լենինը, ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավարը, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին ղեկավարը և ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922 թ.-ից (մահ. 1924 թ.)։
- 1915 թ. – Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվեց զանգվածային թունավորման զենք։
- 1918 թ. – Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարեց իր անկախությունը Ռուսաստանից։
- 1937 թ. – ծնվել է Ջեք Նիկոլսոնը, ամերիկացի հանրահայտ դերասան, ստացել է 3 Օսկար և 7 Ոսկե Գլոբուս, ամենաշատ Օսկարի և Ոսկե Գլոբուսի ներկայացված դերասանն է։
- 1992 թ. – Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով մահացավ 200-ից ավելի մարդ։
- 1994 թ. – Հայաստանում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը, որին արժանացած անձինք պարգևատրվում են Հայրենիքի շքանշանով։
- 1996 թ. – Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով կարգավորվում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները։
Օրվա պատկեր