Վլատիմիր Լենին

Վլատիմիր Լենին
ռուս.՝ Владимир Ильич Ленин
Vladimir-Ilich-Lenin-1918.jpg
Ծննդեան անուն ռուս.՝ Владимир Ильич Ульянов
Նաեւ յայտնի է իբրեւ Ленин, Ильин, Н. Ленин, Старик, К. Тулин եւ Lenin
Ծնած է 22 Ապրիլ 1870(1870-04-22)[1][2][3][…]
Ծննդավայր Ուլյանովսկ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[4]
Մահացած է 21 Յունուար 1924(1924-01-21)[5][6][2][…] (53 տարեկանին)
Մահուան վայր Բոլշիե Գորկի, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն Flag of Russia.svg Ռուսական Կայսրութիւն
Flag of the USSR (1936-1955).svg Խորհրդային Միութիւն
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Խորհրդային Ռուսաստան
Մայրենի լեզու ռուսերէն
Կրօնք Աթէիզմ[7] եւ Ուղղափառութիւն[8]
Ուսումնավայր Սան Փեթերսպուրկի համալսարանի իրաւաբանական բաժանմունք
Քազանի Կայսերական Համալսարան
Սիմբիրսկի դասական գիմնազիա?
Ազդուած է Կարլ Մարքս?, Ֆրիդրիխ Էնգելս?, Գեորգի Պլեխանով?, Ալեքսանդր Գերցեն?, Ճորճ Ուիլհելմ Ֆրետրիխ Հեկել, Կարլ Կաուցկի?, Joseph Dietzgen? եւ John Atkinson Hobson?
Երկեր/Գլխաւոր գործ Իմպերիալիզմը, որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա?
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, Յեղափոխական
Աշխատավայր Սան ­Փե­թերս­պուր­կի Համալսարան
Վարած պաշտօններ Chairman of the Council of People's Commissars of the Russian SFSR?, Chairman of the Council of People's Commissars?, president of the Council of Labour and Defence of the USSR?, Member of the Politburo of the CPSU Central Committee?, Member of the Politburo of the CPSU Central Committee? եւ Member of the Politburo of the CPSU Central Committee?
Կուսակցութիւն Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն?, Պոլշեւիկեան կուսակցութիւն եւ Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն
Ամուսին Նադեժդա Կրուպսկայա?
Ծնողներ հայր՝ Իլյա Ուլյանով?, մայր՝ Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա?
Ստորագրութիւն
Unterschrift Lenins.svg

Վլատիմիր Իլիչ Լենին (22 Ապրիլ 1870(1870-04-22)[1][2][3][…], Ուլյանովսկ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[4] - 21 Յունուար 1924(1924-01-21)[5][6][2][…], Բոլշիե Գորկի, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), ռուս յեղափոխական գործիչ եւ պոլշեւիք, Հոկտեմբերեան յեղափոխութեան ղեկավար, Ռուսական Խորհրդային Ընկերվարական Հանրապետության առաջին ղեկավարը եւ ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922 թուականէն։ Վլատիմիր Լենինի կողմէն Մարքսիստական փիլիսոփայութեան յետագայ զարգացման շնորհիւ այդ յեղափոխական ուսմունքը կոչուեցաւ Լենինիզմ

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լենինի մանկութեան տունը Սիմպիրսկի մէջ
Լենինը՝ երեք տարեկանին

Լենինը 1887 թուականին ընդունուեր է Կազանի Համալսարանի իրաւաբանական ֆակուլտետը, բայց դեկտեմբերին ուսանողական ցույցերուն մասնակցելու համար հեռացուեր է եւ աքսորուեր է։ 1891 թուականին աւարտական քննութիւններ յանձներ է Սանկտ Պեթերպուրկի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետին մէջ։ 1893 թուականին տեղափոխուեր է Սանկտ Պեթերպուրկ, մասնակցեր է «Բանուոր դասակարգի Ազատագրութեան Պայքարի Միութեան» ստեղծմանը եւ ձերբկարուեր է։ 1897 թուականին 3 տարիով աքսորուեր է Ենիսեյան նահանգի Շուշենսկոյէ գիւղ։ 1900 թուականին մեկներ է արտասահման, փիլիսոփա մարքսիզմի տեսաբան Գեորգի Պլեխանովի եւ ուրիշներու հետ սկսեր է «Իսկրա» («Կայծ») թերթի տպագրութիւնը։ Ռուսաստանի Սոցեալ Դեմոկրադական Բանուորական Կուսակցութեան (ՌՍԲԿ) 2-րդ համագումարին (1903) թուականին ստեղծեր է Բոլշեւիկներու կուսակցութիւնը։

1907 թուականին տարագրուեր է։ 1917 թուականին վերադարձեր է Պետրոկրատ (Սանկտ Պետերբուրկ) եւ առաջադրել «Ապրիլեան Թեսիզները» սոցեալիստական յեղափոխական կուրսը (Մարտավարութիւն եւ Ռազմավարութիւն)։ Նոյն տարուայ Հոկտեմբերին ղեկավարեր է զինուած ապստամբութիւնը։ Խորհուրդներու համառուսաստանեան 2-րդ համագումարին (հոկտեմբեր 25-ին) ընտրուեր է խորհրդային առաջին կառավարութեան՝ ժողկոմխորի նախագահ, միաժամանակ, 1918 թուականէն բանուորագիւղացիական պաշտպանութեան խորհուրդի նախագահն էր, համառուսաստանեան կեդրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), հետագային՝ նաեւ ԽՍՀՄ ԿԸՀ-ի անդամ։ 1918 թուականէն ապրեր է Մոսկուայի մէջ, որը նույն թուականի Մարտէն՝ ՌԽՖՍՀ, իսկ 1922 թուականէն ԽՍՀՄ մայրաքաղաքն էր։ Վճռորոշ դեր խաղցեր է Ռուսաստանի եւ Գերմանիոյ, Աւստրո-Յունգարիայի, Պուլղարիայի ու Թուրքիայի միջեւ Բրեստի խաղաղութեան պայմանագիրը (1918 թուականի մարտի 3-ին) կնքելիս։ Նույն օրը։ Նույն օրը ծանր վիրավորվեր է ահաբեկչական գործողության հետեւանքով։ Քաղաքացիական պատերազմի (1918–1920 թվականներ) տարիներուն եղեր է «ռազմական կոմունիզմի» քաղաքականության գլխավոր նախաձեռնողը։ Հավանութիւն տուեր է հակահեղափոխության եւ նենգադուլի դեմ պայքարի համառուսաստանեան արտակարգ հանձնաժողովի ստեղծմանը, որը բռնի միջոցներով անզիջում պայքար էր ծավալելու՝ վերացնելու համար ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց մամուլի օրգանները։ Այդ քաղաքականութիւնը հանգեցուց միակուսակցական համակարգի առաջացմանը, ընդդիմադիր անվանի մտավորականներու արտաքսմանը երկրէն։ Ռուսաստանի մէջ սկսած սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամը հաղթահարելու նպատակով 1921 թվականին որդեգրեր է նոր տնտեսական քաղաքականութիւն, որը հնարավորութիւն կուտար մասամբ ազատականացնել նյութական արտադրության ոլորտը։ 1922 թվականին հիվանդացել է եւ այլեւս չի մասնակցել երկրի քաղաքական կյանքին։

Գործունէութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լենինը Քարլ Մարքսի եւ Ֆրիտրիխ Էնկելսի գաղափարներուն հավատարիմ հետեւորդն էր եւ ձգտեր է ատոնք կիրառել Ռուսաստանի հասարակական զարգացման խնդիրները լուծելու համար։ Ընդունելով ռուս մարքսիստներու տեսակետն այն մասին, թե երկիրը թեւակոխած է զարգացման կապիտալիստական ուղի, ան պաշտպաներ է բուրժուադեմոկրատական հեղափոխութեան անհրաժեշտութիւնը Ռուսաստանի եւ անոր վերափոխումը սոցիալիստական յեղափոխության։ Հեղափոխական պայքարի հիմնական միջոցը Լենինը համարեր է պրոֆեսիոնալ հեղափոխականներու կուսակցութեան ստեղծումը՝ ի տարբերութիւն դումայական սոցիալ-դեմոկրատական կուսակցություններու։ Առաջ քաշեր է կապիտալիզմի զարգացման բարձրագույն՝ իմպերիալիզմի փուլին անցնելու գաղափարը եւ անոր հիման վրա եզրակացրեր, որ Եւրոպայի առաջաւոր երկրները հասունցեր են համաշխարհային սոցիալիստական յեղափոխության համար, որը պիտի սկսի Ռուսաստանը՝ որպէս համաշխարհային իմպերիալիստական համակարգի ամենաթույլ օղակ։ Խորհրդարանական ժողովրդավարութեան փոխարէն պաշտպաներ է պրոլետարիատի (չունեւոր բանուոր դասակարգ) դիկտաթուրան՝ որպէս սոցիալիզմի եւ կոմունիզմի կառուցման գործիք։ Լենինի մահվանէն յետոյ անոր մշակած տեսութիւնը ԽՍՀՄ-ի եւ շարք մը սոցիալիստական երկրներուն կանոնակարգվեր եւ կոչվեր է լենինիզմ։

Գրական գործունէութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լենինի հիմնական երկերն են «Ի՞նչ են «ժողովուրդի բարեկամները», եւ ինչպէ՞ս անոնք կը պայքարին սոցիալ-դեմոկրատներու դէմ» (1894 թվական), «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանի մէջ» (1899 թվական), «Ի՞նչ ընել» (1902 թվական, «Մէկ քայլ՝ առաջ, երկու քայլ՝ ետ» (1904 թվական), «Մատերիալիզմ եւ էմպիրիոկրիտիզմ» (1908 թվական), «Իմպերիալիզմը որպէս կապիտալիզմի բարձրագույն աստիճան» (1916 թվական), «Պետութիւն եւ հեղափոխութիւն», «Ձախութեան» մանկական հիվանդութիւնը կոմունիզմի մեջ» (երկուքն ալ՝ 1917 թվական) «Նամակ համագումարին» (1922 թվական), «Էջեր օրագրէն», «Կոոպերացիայի մասին», «Մեր յեղափոխութեան մասին» (երեքն ալ՝ 1923 թուական) եւ այլն։

Լենինը եւ Հայաստանը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լենինը տարբեր առիթներով անդրադարձեր է հայ ժողովորրդի եւ Հայաստանի համար ճակատագրական նշանակութեան հարցերուն։ Անձնական եւ նամակագրական կապեր ունեցեր է ճանաչուած հայ մարքսիստներ Իսահակ Լալայանցի, Բոգդան Կնունյանցի, Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի եւ ուրիշներու հետ։ 1917 թվականի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարութիւնը Լենինի ստորագրութեամբ ընդուներ է «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում), որով պաշտպանում էր հայերու ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ լիակատար անկախութիւնը՝ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918 թվականներ) ժամանակ ռուսական զորքերու գրաված Հայաստանի տարածքին։ Սակայն, իր իսկ նախաձեռնութեամբ զորքերն այդ տարածքէն դուրս բերելով, զրկեց այդ դեկրետն իրագործելու հնարավորությունէն։

Լենինի գլխավորած կառավարութիւնը ճանաչեր է Հայաստանի առաջին հանրապետութիւնը (1918–1920 թուականներ), սակայն միաժամանակ ձգտեր է այնտեղ հաստատել խորհրդային կարգեր եւ Խորհրդային Ռուսաստանի գերիշխանութիւնը։ Առաջնորդուելով համաշխարհային սոցիալիստական յեղափոխութեան մոտալուտ հաղթանակի գաղափարներով՝ մերձեցեր է քեմալական Թուրքիային եւ, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, 1921 թվականի մարտի 16Մոսկուայի պայմանագրով Հայաստանի Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը զիջեր է Թուրքիային։ Հայ ժողովրդի շահերը ոտնահարուեր են նաեւ 1921–1923 թվականներուն Անդրկովկասի մէջ ազգային տարածքային խնդիրներու լուծման ժամանակ. Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը յանձնվեր են Ազրպէյճանին, Ջավախքը՝ Վրաստանին։ Լենինի երկերը հայերէն հրատարակուեր են 1903 թուականէն։ Լենինի անունով կը կոչուէին Գյումրի քաղաքը (1924–1990 թուականներուն՝ Լենինական), հանրապետութեան խոշոր քաղաքներու գլխավոր հրապարակներն ու փողոցները։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 P. Vi. Lenin, Vladimir Ilich // The Enciclopædia Britannica — 12 — London, NYC: 1922. — Vol. XXXI English History to Oyama, Iwao.
  5. 5,0 5,1 5,2 Ленин Владимир Ильич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 14 : Куна — Ломами. — С. 294–300.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. Ленин В. И. Соціализмъ и религія // Novaya Zhizn — 1905. — вып. 28.
  8. http://philosophy.lengu.ru/wp-content/uploads/2015/10/Religiya-i-Bibliya-v-trudah-V.-I.-Lenina.pdf
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  CC BY-SA icon 80x15.png