Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Սերբական Հանրապետության զինված ուժեր (սերբ.՝ Војска Републике Српске (ВРС), բոս․՝ և խորվ.՝ Vojska Republike Srpske (VRS), նաև կոչվում է Բոսնիացի սերբերի բանակ, Սերբական Հանրապետության զորք), Սերբիական Հանրապետության ռազմական ստորաբաժանումներ, որոնք ներկայում հանդիսանում են Բոսնիա և Հերցեգովինայի պետական կարգի մաս (էնտիտետ)։
Գոյություն են ունեցել 1992-ից 2006 թվականների ժամանակահատվածում։ Ակտիվ մասնակցություն են ունեցել Հարավսլավիայի քաղաքացիական պատերազմում ի աջակցություն սերբ ազգաբնակչության։
Պատերազմից հետո Սերբական Հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան մի շարք ղեկավարներ Հաագայի Նախկին Հարավսլավիայի գործով Միջազգային տրիբունալի կողմից ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար մեղադրանքներով հետապնդվել են։ 2003 թվականից սկսվել է Սերբական Հանրապետության զինված ուժերը Բոսնիա և Հերցեգովինայի զինված ուժերի կազմի մեջ մտնելու գործընթացը...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- փետրվարի 28-ին Հունաստանի Թեսալիա նահանգի Լարիսա քաղաքում մարդատար և բեռնատար գնացքներ են բախվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 42 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
- փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատվել է պետնախարարի պաշտոնից և նույն պաշտոնում առաջադրել Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանին։
- փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
- փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում և Սիրիայում, տեղական ժամանակով 04:17-ին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներ կան։
- փետրվարի 4-ին ԱՄՆ-ն Ատլանտյան օվկիանոսի օդային տարածքում խոցել է չինական ստրատոսֆերային աերոստատը (նկարում), որը հունվարի 28-ին մտել էր ԱՄՆ-ի օդային տարածք։
- փետրվարի 3-ին թունավոր քիմիկատներ փոխադրող բեռնատար գնացքը Օհայոյում դուրս է եկել ռելսերից (նկարում), արտակարգ իրավիճակների բրիգադները իրականացրել են արտահոսքի վերահսկվող այրում, որն օդ է արտանետել ջրածնի քլորիդ և ֆոսգեն:
- փետրվարի 1-ին C/2022 E3 (ZTF) հասել է Երկրին ամենամոտ կետին (42,000,000 կմ):
- փետրվարին Չիլիում անտառային հրդեհներ են սկսել, որոնք ընդհանուր առմամբ գրեթե 12,535,000 հեկտար անտառ են ոչնչացրել և խլել են 24 մարդու կյանք։
Վերջերս մահացածներ՝ Վարդան Հակոբյան • Ռաքել Ուելչ • Զիլան Տիգրիս
Գիտե՞ք, որ․․․
- ․․․ շենքերը կարող են լինել ինչպես ծուռ (նկարում), այնպես էլ պարող։
- ․․․ Ժյուլ Վեռնի վեպերից առնվազն հինգը գրել է նրա որդին։
- ... մի գիտափորձի ժամանակ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը կլորավուն պատկերն անվանել է «բուբա», իսկ սուր անկյուններովը՝ «կիկի» (նկարում)։
- ․․․ քսանամյա այս լեռնադահուկորդը ձմեռային օլիմպիական խաղերին ներկայացրել է մի երկիր, որտեղ ձյուն չի տեղացել ավելի քան 50 տարի։
- ... Վիեննայում գնալով համերգի՝ վերջում կարող եք համտեսել բանջարեղենային ապուր։
- ․․․ 1970-ական թվականներին Տանզանիայում կապիկների միջև տեղի է ունեցել չորս տարի տևած պատերազմ, որի ընթացքում համայնքներից մեկը լիովին ոչնչացվել է։
(նկարում)
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
295 672 հոդված |
578 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Համագործակցություն Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Զբոսանք աշխարհամասերով Վիքիպեդիայում
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- Շաբաթը մեկ հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1853 թ. - Վենետիկում տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան։
- 1902 թ. - հիմնադրվեց իսպանական աշխարհահռչակ Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբը։
- 1905 թ. - մահացել է Մակար Եկմալյանը, հայ նշանավոր կոմպոզիտոր (ծնվ. 1857 թ.)։
- 1927 թ. - ծնվել է Գաբրիել Գարսիա Մարկեսը, կոլումբիացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր («Հարյուր տարվա մենություն», մահ. 2014 թ.)։
- 1964 թ. - տեղի ունեցավ ՄԻԳ-25 ինքնաթիռի առաջին թռիչքը։
- 1964 թ. - ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Կասիուս Քլեյը ընդունեց իսլամ և վերցրեց Մուհամեդ Ալի նոր անուն ազգանունը։
- 1970 թ. - Անգլիայում The Beatles աշխարհահռչակ ռոք խումբը թողարկեց իր վերջին երգը՝ «Let It Be»։
- 1983 թ. - ծնվել է Անդրանիկ Թեյմուրյանը, իրանահայ ֆուտբոլիստ, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստը։
- 1992 թ. - Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, չկարողանալով դիմադրել զինված ընդդիմության կազմակերպած Խոջալուի դեպքերի ադրբեջանական զեղծարարություններին, հրաժարական տվեց։