Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Իրավունք Սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կխստացվի Հուլիս 13, 2022 Սփյուռքահայերի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու… 13 Հուլիս Հայտնի չէ, թե Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջությամբ երբ կվերականգնվի 13 Հուլիս Օգոստոսի 1․ որոշում, որ կառավարությունը ստիպված կլինի հետաձգել 13 Հուլիս Խնձորեսկի Ճոճվող կամուրջ տանող զբոսաշրջային ճանապարհը ասֆալտապատման է սպասում 13 Հուլիս Լոռի, Պուշկինո․ հանքափորներն եկան, վիճեցին, գնացին 13 Հուլիս Զրահաբաճկոններ ու սաղավարտներ՝ ՀՀ բանակին․ արտադրված են Հայաստանում՝ ամերիկյան չափանիշներով 13 Հուլիս Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը 13 Հուլիս Հրազդանի նախկին քաղաքապետն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 13 Հուլիս ՍիվիլՆեթի դեմ հայցով դատական նիստին հարցաքննվեց հայցվորը՝ Ստեփան Մոսինյանը Քրիստոսի արձանի նշանակության և ուղերձի մասին․ զրույց Ռուբեն Բաբայանի հետ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու գաղափարը հավատքի մասին չէ: Այն ավելի շատ բիզնես նախագիծ է, որը կոչված է զբոսաշրջիկների… ԼՐԱՀՈՍ Մեկնարկում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթացը Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Հուլիսի 14-ին Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստի ընթացքում կքննարկվի ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։ «Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» նախագիծը հրապարակվել է խորհրդարանի կայքում։ Ազգային ժողովի խորհուրդը, որի կազմում են ԱԺ նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարները, Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։ Նախագծում ներառված չէ միայն «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանի անունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից փակել էր Ֆրանսիայի հրապարակը։ Ընդդիմադիրները նստացույցին զուգահեռ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ […] Ռուս սահմանապահները ՌԴ քաղաքացուն թույլ չեն տվել Շվանիձորից գնալ Մեղրի Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Օրերս Ռուսաստանի քաղաքացի Վալենտինա Գագարինան հայտնվել է մի իրավիճակում, երբ ռուս սահմանապահները նրան արգելել են Շվանիձորից գնալ Մեղրի։ Նա Մոսկվայից ռուսական պետհամարանիշներով մեքենայով եկել է Հայաստանի հարավ՝ Շվանիձոր գյուղ՝ այցելելու իր պապին և հարազատներին։ «Երբ եկա, առաջին օրը երկու հայկական ու մեկ ռուսական սահմանապահ ուղեկալներ անցա, միայն անձնագիրս ստուգեցին ու թողեցին ճանապարհը շարունակեմ։ Երկրորդ օրը թույլ տվեցին՝ Շվանիձորից Մեղրի գնամ ու հետ գամ՝ նորից առանց որևէ հարց տալու։ Երրորդ օրը, քանի որ Շվանիձորում խանութը փակվել էր, որոշել էինք գնալ Մեղրի ընթրելու։ Ես ու ռուս ընկերուհիս էինք, երեխաների հետ։ Շվանիձորից դուրս գալիս կա ռուսական […] Կրակոցները մեզ համար՝ եղած-չեղած․ կյանքը՝ Ելփինում Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Ադրբեջանին սահմանակից Ելփին գյուղն ու այնտեղի մարտական դիրքերը կրկին հակառակորդի թիրախում են։ Հուլիսի 7-ին ադրբեջանական կողմը կրակ էր արձագել գյուղի ուղղությամբ։ Սիվիլնեթն այցելել է համայնք՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է տիրում կրակոցներից հետո։ ՔՊ-ական պատգամավորների պարգևատրման ֆոնդը կազմել է 48,8 մլն դրամ Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հուլիսի 4-ի կարգադրությամբ Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրել էին ԱԺ պատգամավորներ։ Տեղեկություն տարածվեց, որ պարգևատրել են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ ԱԺ նախագահի գրասենյակը #CivilNetCheck-ի հարցմանը ի պատասխան հայտնեց, որ պարգևատրման ֆոնդը կազմել է 48,8 մլն դրամ (մոտ 120 հազ. դոլար)։ Իսկապես պարգևատրում ստացել են միայն ՔՊ-ական պատգամավորները։ Այսինքն, 71 պարգևատրումը միջինում կազմում է 687 000 դրամ, սակայն կախված զբաղեցրած պաշտոնից՝ այն տարբեր է։ Պատգամավորները՝ այդ թվում ընդդիմադիր, իրենց աշխատավարձերից բացի ստացել են նաև ամենամսյա պատգամավորական ծախսերի համար հատկացվող հավելավճարները, որոնց չափը նախորդ տարի հնգապատկվել էր՝ 50 000-ից […] Փաշինյանն ու «Ռոսատոմի» տնօրենը քննարկել են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործմանը, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին վերաբերող հարցեր: «Վարչապետը նշել է, որ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ունի հարուստ օրակարգ, իսկ «Ռոսատոմ»-ն ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության հիմնական գործընկերն է: Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել կորպորացիայի դերը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման գործում և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ևս արդյունավետ կլինի»,- ասված է հաղորդագրությունում։ «Ռոսատոմի» տնօրենը նշել է, որ կորպորացիան շահագրգիռ է առաջիկա տարիներին ևս արդյունավետ համագործակցել […] Թուրքիան Հայաստանին առաջարկել է նոր հանդիպումն անցկացնել Երևանում կամ Անկարայում․ Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Թուրքիան Հայաստանին առաջարկել է հարաբերությունների կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական իր աղբյուրին: «Եթե խոսքը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է, տրամաբանական կլիներ, որ բանակցություններն ընթանային առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության։ Մենք առաջարկել ենք հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երևանում, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Աղբյուրի խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման խոչընդոտներից մեկը հայկական սփյուռքի կողմից ճնշումն է․ «Որոշ դեպքերում գործընթացը սաբոտաժի է ենթարկվում, բայց մենք հույս ունենք, որ կարգավորման գործընթացը կշարունակվի»,- ասել է նա։ […] Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ համագործակցությունը․ Փաշինյան Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ «Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ համագործակցությունն ու պատմական կապերը: Մենք հետևում ենք զարգացումներին և մաղթում, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը»,- նշել է Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի կողմից 2019-ին Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը հումանիտար ականազերծման, բժշկական ծառայությունների մատուցման գործունեություն է ծավալել։ «Դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ իր համար՝ նաև որպես սիրիահայի պատիվ է Հայաստանում դիվանագիտական ծառայությունը: Նա Սիրիայի իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ երկրին ցուցաբերվող մարդասիրական […] Մեղրիի «Խաչաց տուն»․ պապական օջախը վերածելով բիզնեսի Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Շահանե Խաչիկյանը ծնվել է Մեղրիում, Երևանում ստացել դասական վոկալիստի կրթություն, մայրանալուց հետո վերադարձել է Մեղրի, պապական տունը դարձրել հյուրատուն, այն անվանելով՝ «Խաչաց տուն»։ «Բնիկ մեղրեցիները սովորություն ունեին ասելու՝ Խաչաց, Գուգարաց, մերը ասել են Խաչաց, դրա համար անունը Խաչաց տուն է, այսինքն Խաչիկյանների տուն»,- բացատրում է Շահանե Խաչիկյանը։ Խաչիկյանների տունը Մեղրիում ամենահին պահպանված տունն է, թվագրվում է 1820 թվականով։ Այստեղ տան տերերը շարունակում են սերունդներով ապրել։ Շահանեն ասում է, որ «տունը պահպանելու կարիք ունի ու լավագույն միջոցը, որ կարող էր անել, դարձնել բիզնես և ներդնել տան շենացման մեջ»։ «Ընտանեկան տոհմածառով, մեր ունեցած տվյալներով՝ իմ […] YouTube Հեղինակային «Լեռնային Արցախը» կխաղա Հայաստանի Պրեմիեր Լիգայում Հուլիս 09, 2022 Հիլիսի ջրամբարը պատրաստ է:Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախից:Ադրբեջանցիները… Հայ-թուրքական պայմանավորվածությունների և Երևանում հանդիպելու մասին․ զրույց Ռուբեն Ռուբինյանի հետ Հուլիս 04, 2022 Վիեննայում վերջին հանդիպման ընթացքում թուրքական կողմի հետ հաջողվեց հասնել կոնկրետ… Ալիևը տարածաշրջանային հարցերը քննարկել է Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ Հուլիս 06, 2022 Բայրամովը այցելել է Թեհրան․ առաջիկայում սպասվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ… Վրաստանում պահանջում են վարչապետի հրաժարական ու ազգային համաձայնության կառավարություն Հունիս 30, 2022 Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չի ստացել Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր… Քո գրպանից՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ասֆալտապատման նոր պայմանագրերին Հունիս 13, 2022 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝… Բիզնես սկսելու կանանց և տղամարդկանց շարժառիթները Հուլիս 03, 2022 Բիզնես անելու ամենամեծ շարժառիթը «փող վաստակելն» է՝ ասել է տղամարդկանց 61%-ը և կանանց… Tweets by CivilNetTV