Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Livebridge.jpg

Ռուս-պարսկական պատերազմ, 1804-1813 թվականներին Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև տեղի ունեցած պատերազմական գործողություններ Հայկական լեռնաշխարհի արևելքում և Հարավային Կովկասում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի և Դաղստանի տարածքներում։

Պատերազմի պատճառը եղել է Ռուսական կայսրության ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև ծով, Կասպից ծով) ինչպես Ղաջարական Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած տարածքների հաշվին։ Ռուսներին աջակցում էին հայերը և վրացիները, ովքեր ցանկանում էին ազատվել պարսկական և թուրքական լծից և ազատվել դարավոր պատերազմներից։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր ամրապնդել իր թագավորության հյուսիսային սահմանները` ի դեմս Քարթլի-Կախեթի արևելավրացական թագավորության։ Վերջինս Գեորգիևյան դաշնագրից (1783) և պարսկական արշավանքից (1796) մի քանի տարի անց կցվել էր Ռուսական կայսրությանը։ Ռուսական Պավել I կայսեր (1796-1801) որդի Ալեքսանդր I կայսրը (1801-1825) նույնպես վճռեց վերահսկել վիճելի տարածքները։

Պատերազմի առիթը 1801 թվականի հունվարի 18-ին Արևելյան Վրաստանի միացումն էր Ռուսաստանին։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I-ը ստորագրեց հռչակագիր Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին։․․․ Ավելին

Նորություններ


Գոլդեն Սթեյթ Ուորիորս.png

Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022)  • Ռուս-ուկրաինական պատերազմ (2022)  • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան

Վերջերս մահացածներ՝ Յուրի Շատունով  • Ռեգիմանտաս Ադոմայտիս  •Ժան Լուի Տրենտինյան  • Բախտիար Հովակիմյան  • Ռաֆայել Քոթանջյան  • Արամ Սիմոնյան  • Ջանիկ Գասպարյան

Գիտե՞ք, որ․․․

Burg Eltz 1.jpg
  • ... աշխարհի ամենամեծ էքսկավատորի երկարությունը 148,6 մ է, իսկ քաշը մոտ 13 000 տոննա է։
  • ... ըստ հայկական ավանդության Բյուրակն լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն։ ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում։
  • ... Կոստանդնուպոլսում առաջին եվրոպական տիպի երաժշտական դպրոցներից մեկի հիմնադիրն ու առաջին հայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծողը ինքնակրթությամբ է երաժշտություն սովորել։
  • ... այս պատկերասրահը գտնվում է Նորվեգիայի թագուհու ախոռում:
  • ... Իրանը պարծենում է տորշիի հարյուրավոր տարբեր տեսակներով` կապված տարածաշրջանային սովորույթների և տարբեր իրադարձությունների հետ։
  • ... 9 տարեկանում այս աշակերտուհին եղել է լրագրող, խմբագիր և բլոգեր, իսկ 12 տարեկանում հրատարակել է 6 գիրք և դարձել դետեկտիվ սերիալի սցենարի հեղինակ։
  • ... այս ամրոցը (նկարում) 12-րդ դարից մինչև հիմա պատկանել է ազնվականների մեկ տոհմի 33 սերնդի, և մինչև այժմ մեծամասամբ պահպանել է սկզբնական տեսքը։


Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
292 510
հոդված
469
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Writing star.svgՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Round logo of the Edit-a-thon on Armenian topics.png


Այս օրը պատմության մեջ

տեսարաններ Կիևից


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2022-24-24 (hy)