Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet ՀԱՅԱՍՏԱՆ Աննա Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ Հունիս 29, 2022 Ազգային ժողովի 70 կողմ, 0 դեմ ձայներով Աննա Վարդապետյանն ընտրվեց Հայաստանի… 29 Հունիս Լաչինի միջանցքի նոր երթուղին 29 Հունիս Սոնա Մնացականյանի հարազատները պնդում են՝ գործով կարևոր ապացույցներ են ոչնչացվել 29 Հունիս Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են ավտոմայրուղին․ «Իզվեստիա» 29 Հունիս Ռուսաստանի արտգործնախարարի ադրբեջանահաճո բառապաշարը և դրա հիմնական պատճառները 29 Հունիս Լարսի, դրամի արժևորման ու տնտեսական աճի մասին. զրույց Վահան Քերոբյանի հետ 29 Հունիս Արցախի ԱԱԾ-ն դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել 29 Հունիս Երևանին և Բաքվին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան 29 Հունիս ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը Աղավնոյի և Բերձորի բնակիչները՝ Փաշինյանի հայտարարության և բնակավայրերը հանձնելու մասին ՍիվիլՆեթը հունիսի 29-ին եղել է Քաշաթաղում և զրուցել Աղավնոյի և Բերձորի բնակիչների հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ… ԼՐԱՀՈՍ Աղավնոյի և Բերձորի բնակիչները՝ Փաշինյանի հայտարարության և բնակավայրերը հանձնելու մասին Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet ՍիվիլՆեթը հունիսի 29-ին եղել է Քաշաթաղում և զրուցել Աղավնոյի և Բերձորի բնակիչների հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ։ Հունիսի 27-ին տեղի ունեցած առցանց ասուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին։ Այսպիսով՝ Փաշինյանը, ըստ էության, հաստատում է, որ Ադրբեջանին են անցնելու Բերձորը, Աղավնոն և Սուսը։ Ներկայում Բերձոր քաղաքում և Աղավնո գյուղում ապրում է մոտ 170 բնակիչ։ Աղավնոյից գրեթե արտագաղթ չի եղել։ Էկոնոմիկայի նախարարը վտանգներ է տեսնում դրամի արժևորման մեջ Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet «Ես ապրել և աշխատել եմ բիզնեսում 2004-2008 թթ., երբ դրամի կտրուկ արժևորման արդյունքում մեր արդյունաբերությունը բնաջնջվեց: Մենք տեսանք՝ որքան տուժեցին արտադրողներն ու արտահանողները»,- ասում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում`անդրադառնալով տնտեսության համար դրամի արժևորման հետևանքներին: Նրա խոսքով՝ որպես տնտեսական ոլորտի պատասխանատու նախարար՝ չի կարող հանդուրժել «դրա կրկնությունը»: «Այն ժամանակ ես սուպերմարկետներիկ ցանցի տնօրեն էի, և իմ աչքի առաջ տեղական արտադրության ապրանքները դուրս էին գալիս ցուցափեղկերից և դրանց փոխարինում էին ռուսական, ուկրաինական և թուրքական ապրանքները: Բնականաբար որպես էկոնոմիկայի նախարար՝ ես չեմ կարող հանդուրժել դրա կրկնությունը: Մանավանդ, որ մեր կառավարությունը որդեգրել […] Լարսը բաց է Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet 12:00 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: *** Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հղում անելով Վրաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների գերատեսչություններին։ Հունիսի 26-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հորդառատ անձրևների հետևանքով նաև վնասվել էր Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի մասը։ Հունիսի 28-ին Հայաստանի ԱԻՆ-ը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էին Լարսի բացման մասին։ Տեղեկության տարածումից մեկ օր անց Լարսը կրկին փակվել է։ Երևանն ու Ստեփանակերտը կարո՞ղ էին կանխել Լաչինի շուրջ գյուղերի հանձնումը Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Լաչինի շուրջ գյուղերի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ44-օրյա պատերազմի ուղիղ հետևանքն է․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Նա անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 27-ի ասուլիսում հնչած թեզերին։ Քաղաքագետը վստահ է, որ ոչ Փաշինյանը, ոչ կառավարությունը այս փուլում չունեն պատերազմի հավանականությունը վերլուծելու կարողություն։ Բերձորի ու Աղավնոյի հարցում պետք է զերծ մնալ պոպուլիզմից Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet «Արցախյան դիտանկյուն» հաղորդաշարի հերթական թողարկմանը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վերլուծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում արած խնդրահարույց հայտարարությունները։ Գրիգորյանը անդրադարձ է կատարում նաև Արցախը Հայաստանի հետ կապող այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Ինչ է ասում օրենքն ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի նախագահների պաշտոնանկության մասին Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է սկսել ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի պաշտոնանկության։ Այս տեղեկությունը հաստատել են իշխող խմբակցությունից։ Ազգային ժողովի նախագահի տեղակալների հետ կանչելու կարգը սահմանվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Ըստ որի՝ «Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (149-րդ հոդվածի 3-րդ մաս)»: Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին «Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը»: Ի դեպ, Իշխան Սաղաթելյանին փոխարինելու է կրկին ընդդիմության թեկնածուն, քանի որ […] Գագիկ Բեգլարյանից և նրա հարազատներից կբռնագանձվի 16,8 մլրդ դրամի ապօրինի Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Դատախազությունից հայտնում են, որ տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 16,8 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել։ Համաձայն հայցադիմումի՝ դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները։ Անշարժ գույքերից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Երևանի քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող […] Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: «Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ուղղությամբ հայկական կողմի տեսակետները: ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքվոյին է նաև ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում։ YouTube Հեղինակային «Մունք» տեխնոդպրոցը դարձավ իրականություն. Արցախն այս շաբաթ Հունիս 25, 2022 Իշխանությունները չեն համարձակվում խոսել Բերձորի ու Աղավնոյի մասին։ «Մունք» տեխնոդպրոցը՝… Թուրքիան «իր անվտանգության համար» մտադիր է նորից ներխուժել Սիրիա Մայիս 31, 2022 Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողության Սիրիայում՝ «ապահովելու 30 կմ-ոց անվտանգության… «Միջանցքային» նոր սպառնալիքներ՝ Ալիևից Հունիս 17, 2022 Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվի գլոբալ Ֆորումի շրջանակում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների… «Տուն՝ դեպի Եվրոպա»․ բազմահազարանոց ցույց Թբիլիսիում՝ ընդդեմ Իվանիշվիլիի Հունիս 21, 2022 Հունիսի 20-ին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ մասնակցելու… Քո գրպանից՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ասֆալտապատման նոր պայմանագրերին Հունիս 13, 2022 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝… Տասը մասնագիտացումները մինչև 2025 Հունիս 19, 2022 Մինչև 2025-ն աշխարհում 85 միլիոն աշխատատեղ տեղահանվելու է՝ պայմանավորված մարդկանց և… Tweets by CivilNetTV