Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն
Cambridge Press Cover Emblem.jpg
Տեսակհամալսարանական հրատարակչություն, գրահրատարակչություն և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1534
ՀիմնադիրՀենրի VIII
ՎայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
Մայր ընկերությունՔեմբրիջի համալսարան
Կայքcambridge.org(անգլ.)
Մասնակից էOpen Access Scholarly Publishers Association?[2] և Dryad?[3]
Commons-logo.svg Cambridge University Press Վիքիպահեստում

Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն կամ Cambridge University Press (CUP), Քեմբրիջի համալսարանի տպագրական գործարարական գործունեությամբ զբաղվող բաժինը։ Ստեղծվել է Հենրի VIII-ի կողմից տրված արտոնագրով 1534 թվականին, այսպիսով այն աշխարհի ամենահին տպագրատունն է և մեծությամբ երկրորդ համալսարանային տպագրությունը (Oxford University Press-ից հետո)[4][5][6][7]։ Հրատարակչչությունը նաև հանդիսանում է Թագուհու տպագրիչի համաձայն համապատասխան արտոնագրի[8]։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունում են հրատարակվել այնպիսի հեղինակների աշխատություններ, ինչպիսիք են Ջոն Միլթոնը, Վիլյամ Հարվեյը, Իսահակ Նյուտոնը, Բերտրան Ռասելը և Սթիվեն Հոկինգը[9]։

Հրատարակչության առաքելությունն է «նպաստել Համալսարանի առաքելությանը տարածելով գիտելիքը կրթության համար, ուսուցում և հետազոտություն ամենակատարյալ ձևով ամբողջ աշխարհում»[10]։

Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունը Քեմբրիջի համալսարանի բաժին է, որը տպագրում է ինչպես կրթական այնպես էլ ակադեմիական նյութեր։ Այն ունի գրասենյակներ ավելին քան 40 երկրներում, տպում է ավելին քան 50,000 նյութեր, որոնք ստեղծվել են ավելին քան 100 երկրների հեղինակների կողմից։ Տպագրությունը ներառում է ակադեմիական ամսագրեր, մենագրություններ, դասագրքեր և անգլերենի ուսուցման նյութեր։ Հրատարակչությունը նաև տպագրում և վաճառում է ավետարաններ։

1975 թվականին հրատարակչությունը սկսեց իր անգլերեն լեզվի ուսուցման նյութերի տպագրությունը[11]։ 1992 հրատարակչությունը բացեց սեփական գրախանութ Քեմբրիջի կենտրոնում, այնտե, որտեղ գրքեր են վաճառվել սկսած առնվազն 1581 թվականից, որոշ աղբյուրների համաձայն դեռևս 1505 թվականից, այսպիսով այս խանութը Բրիտանիայի ամենահին հայտնի գրախանութն է[12]։ 2008 թվականին խանութը ընդլայնվեց, և ստեղծվեց առանձին կրթության և անգլերենի ուսուցման մասնագիտացված խանութ։

2012 թվականին հրատարակչությունը որոշեց վերջ տալ 428 տարվա պատմություն ունեցող տպագրության գործունեությունը և տպագրությունը պատվիրել գործընկերներին։

Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունը բարեգործական կազմակերպություն է, որը փոխանցում է իր շահույթի մի մասը տարին մեկ անգամ Քեմբրիջի համալսարանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. https://web.archive.org/web/20180811194240/https://oaspa.org/membership/members/
  3. https://datadryad.org/stash/our_community
  4. «Oldest printing and publishing house»։ Guinnessworldrecords.com։ 2002-01-22։ Վերցված է 2012-03-28 
  5. Black Michael (1984)։ Cambridge University Press, 1583–1984։ էջեր 328–9։ ISBN 978-0-521-66497-4 
  6. «A Brief History of the Press»։ Cambridge University Press (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  7. «About Oxford University Press»։ OUP Academic (en-GB)։ Վերցված է 2018-08-03 
  8. «The Queen's Printer's Patent»։ Cambridge UNiversity Press։ Վերցված է մարտի 20, 2016 
  9. Black Michael (2000)։ Cambridge University Press, 1584–1984։ Cambridge University Press։ ISBN 978-0-521-66497-4 
  10. «Cambridge University Press at a Glance»։ Cambridge University Press 
  11. «Timeline»։ Cambridge University Press։ Վերցված է 2019-07-26 
  12. «History of the Bookshop»։ Cambridge University Press Bookshop։ 2009։ Վերցված է 16 Jan 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]