Քեյթ Բուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեյթ Բուշ
Kate Bush at 1986 Comic Relief (cropped).png
Բուշը 1986 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունKate Bush
Ի ծնե անունՔեթրին Բուշ
Ծնվել էհուլիսի 28, 1958
Մեծ Բրիտանիա Բեքսլեյհիթ, Կենտ, Միացյալ Թագավորություն
Bexleyheath, London Borough of Bexley, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր{{{2}}} ՄԹ
ԺանրերԱրտ փոփ, Արտ ռոք, Փոփ ռոք
ՄասնագիտությունԵրգչուհի, երգահան, երաժիշտ, պարուհի, պրոդյուսեր
Երգչաձայնսոպրանո
ԳործիքներՎոկալ • Դաշնամուր • Սինթեզատոր
Գործունեություն1975—ներկա
ԼեյբլԷՄԻ, Columbia Records և Harvest Records
ԱնդամակցությունPRS for Music?
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր
Կայքkatebush.com
Commons-logo.svg Kate Bush Վիքիպահեստում

Քեյթ Բուշ (անգլ.՝ Kate Bush, հուլիսի 30, 1958(1958-07-30)[1][2][3], Bexleyheath, London Borough of Bexley, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգչուհի, երգահան, երաժիշտ, պարուհի և պրոդյուսեր։ 1978 թվականին, երբ դեռ 19 տարեկան էր, իր դեբյուտային սինգլով՝ Wuthering Heights-ով չորս շաբաթ շարունակ գլխավորեց UK Singles Chart-ը, դառնալով առաջին կին երաժիշտը Անգլիայում, ում ինքնուրույն գրված երգը գրավեց առաջին հորիզոնականը այդ հիթ-շքերթում[4]։

Բուշի երգացանկից 25 սինգլ մտել են Անգլիայի թոփ 40 շքերթ, ներառյալ թոփ-10 հիթեր The Man with the Child in His Eyes, Babooshka, Running Up That Hill, Don't Give Up (դուետ Փիթեր Գեբրիելի հետ) և King of the Mountain։ Նրա բոլոր 10 ալբոմները գրավել են թոփ-10 հորիզոնականներ, ներառյալ համար մեկ դարձած Never for Ever (1980), Hounds of Love (1985) և The Whole Story (1986)։ Նա առաջին անգլիացի սոլո կին արտիստն էր, ով գրավեց առաջին հորիզոնականը Անգլիական ալբոմների շքերթում[4]։

Բուշը սկսել է ստեղծագործել 11 տարեկան հասակից։ Նա գրանցվեց EMI Records-ում, երբ Pink Floyd-ի կիթառիստ Դեյվիդ Գիլմորը նրան օգնեց ստեղծել իր առաջին դեմո երգը։ Բուշի դեբյուտային ալբոմը՝ The Kick Inside, թողարկվեց 1978 թվականին։ Դրանից հետո Բուշը սկսեց ձեռք բերել գեղարվեստական ազատություն և 1982 թ.-ից սկսված սկսեց դառնալ բոլոր իր ալբոմների պրոդյուսերը։ Յոթերորդ ու ութերորդ ալբոմերի միջև ընկած ժամանակահատվածում՝ 1993 թ.-ից (The Red Shoes) մինչև 2005 թ. (Aerial), Բուշը երաժշտությամբ չզբաղվեց։ Նա բեմ վերադարձավ 2014 թ.-ին Before the Dawn կոչվող համերգով, որը նրա առաջին շոուն էր 1979 թ.-ի The Tour of Life շրջագայությունից հետո։

Բուշի էկլեկտիկ և էքսպերիմենտալ երաժշտական ոճը, նրա երգերի յուրահատուկ բառերը, ինչպես նաև նրա գրական թեմաները ոգեշնչել են բազում արվեստագետների։ Նա նոմինացվել է 13 British Phonographic Industry մրցանակների, հաղթելով 1987 թ.-ին որպես լավագույն բրիտանացի կին արտիստ[5], և նոմինացվել է երեք Գրեմմի մրցանակի։ 2002 թ.-ին արժանացավ Ivor Novello մրցանակին՝ բրիտանական երգարվեստի մեջ ակնառու ներդրման համար։ Բուշը 2013 թ.-ին ստացավ Բրիտանական կայսրության ամենագերազանց շքանշանը՝ իր բարձրագույն երաժշտության համար[6][7]։ Երկու անգամ՝ 2018 և 2021 թթ., առագադրվել է ներգրավվել Ռոքնռոլի փառքի սրահում[8][9]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. Czech National Authority Database
  4. 4,0 4,1 «Kate Bush's only tour: pop concert or disappearing act?»։ the Guardian (անգլերեն)։ 2010-05-13։ Վերցված է 2021-11-28 
  5. «Kate Bush»։ web.archive.org։ 2014-10-09։ Վերցված է 2021-11-28 
  6. «Page 7 | Supplement 60367, 29 December 2012 | London Gazette | The Gazette»։ www.thegazette.co.uk։ Վերցված է 2021-11-28 
  7. «BBC News – New Year Honours 2013: At a glance»։ BBC։ 29 դեկտեմբեր 2012 
  8. CNN Lisa Respers France։ «Rock and Roll Hall of Fame 2018 nominees announced»։ CNN։ Վերցված է 2021-11-28 
  9. «Nominees Announced for 2021 Induction | Rock & Roll Hall of Fame»։ www.rockhall.com։ Վերցված է 2021-11-28