Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Khosrov Forest State Reserve 44.JPG

Խոսրովի անտառ պետական արգելոց (նաև` Խոսրովի անտառ), պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող բնաշխարհ Հայաստանի Հանրապետույթան Արարատի մարզում։ Պահպանվող տարածքը ստեղծվել է 330-338 թվականներին Հայոց արքա Խոսրով Գ Կոտակի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա։ Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով։ Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում՝ Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև։ Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213․5 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից։ Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո։

Արգելոցի տարածքի մակերևույթը լեռնային է և գետային ցանցի շնորհիվ մասնատված խորը ձորերի, որն երկրաբանական անցյալի ակտիվ տեկտոնական գործունեության արդյունք է։ Ներկայումս շարունակվում են լավ արտահայտված էրոզիայի գործընթացները։ Արգելոցի տարածքի մեծ մասը տեղաբաշխված է թեք լեռնալանջերի վրա։ Արգելոցի տարածքի 15%-ը կազմում են մինչև 20˚ թեքությունները, 19%-ը՝ 20-30˚, 66%-ը՝ 30˚և բարձր։ Արգելոցի տարածքի մոտ 50%-ը զբաղեցնում է միջին լեռնային գոտին (1500-2300 մ), որը բնութագրվում է ռելիեֆի խոր մասնատվածությունը։

Խոսրովի անտառի կլիման չոր ցամաքային է, ամառային բարձր ջերմաստիճաններով և ցուրտ ձմեռներով։ Արգելոցի տարածքում ձևավորվում է կլիմայի հետևյալ տիպերը՝ չոր ցամաքային, չափավոր տաք՝ չոր, բարեխառն և չափավոր ցուրտ կլիման։

Արգելոցի տարածքով հոսում են Արաքս գետի ձախակողմյան երկու խոշոր վտակներ՝ Ազատ և Վեդի գետերը։

Տարածաշրջանում արգելոցն առանձնահատուկ է իր բուսական աշխարհի տեսակային կազմի հարստությամբ և տեսակների մեծ խտությամբ։ Հայաստանի 1%-ը կազմող արգելոցի տարածքում աճում է բույսերի 1849 տեսակներ (Հայաստանի բուսական աշխարհի ավելի քան 50%-ը, իսկ Կովկասի ֆլորայի մոտ 1/3), որոնք ներկայացված են 588 ցեղերով և 107 ընտանիքներով։

Բույսերից 80 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:Արգելոցի տարածքում աճող բուսատեսակներից 24 էնդեմիկ են։

Արգելոցում հանդիպում են 283 տեսակ ողնաշարավոր կենդանիներ, որից թռչուններ՝ 192 տեսակ, կաթնասուններ՝ 44 տեսակ, սողուններ՝ 33 տեսակ, ձկներ՝ 9, երկկենցաղներ՝ 5 տեսակ․․․ Ավելին

Նորություններ


Olivia Rodrigo with Dr Fauci 1.png

Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022)  • Ռուս-ուկրաինական պատերազմ (2022)  • COVID-19 համավարակն աշխարհում / Հայաստանում  • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան

Վերջերս մահացածներ Ալվարդ Պետրոսյան  • Մկրտիչ Մարկոսյան  • Կարինե Դանիելյան  • Վլադիմիր Ժիրինովսկի

Գիտե՞ք, որ․․․

Լոնդոնի Հայոց ցեղասպանության հուշարձան
  • ․․․ ԱՄՆ երկրորդ, երրորդ և հինգերորդ նախագահները մահացել են նույն օրը՝ հուլիսի 4-ին, ընդ որում երկուսը՝ նույն թվականին։
  • ․․․ հայտնի Քեռի Սեմի (անգլ.՝ Uncle Sam) անվան հիմքում Սամուել Ուիլսոնի փաթեթավորած մսի վրայի «U.S.» տառերն էին։
  • ․․․ Սափարմուրատ Նիյազովը 1997 թվականին ասել է, որ արդեն տասներկու տարեկանում գիտեր, որ ապագայում ինքն է դառնալու երկրի ղեկավարը։
  • ․․․ այս ֆիլմում նկարահանվել են հինգ օսկարակիր դերասան։
  • ․․․ ըստ Գինեսի ռեկորդների գրքի, այս տեսակի շունը հետևել և գտել է հանցագործին՝ անցնելով ավելի քան 150 կիլոմետր։
  • ․․․ Գուգլ քարտեզներ ծառայությունը բացառելու և հետագայում ապացուցելու համար գրագողությունը, «քաղաք-ուրվականներ» է ավելացնում իր քարտեզներում։
  • ․․․ այս աշտարակի ժամացույցի բոլոր 4 թվատախտակների հիմքերում գրված է հետևյալ արտահայտությունը. «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Աստված, պահպանիր մեր թագուհի Վիկտորյա I-ին»։
  • ․․․ այս ֆուտբոլիստուհին ինքնատիպ հեթ-տրիկի հեղինակ է դարձել՝ Նոր Զելանդիայի հավաքականի կազմում ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղի առաջին խաղակեսում երեք անգամ գրավելով սեփական դարպասը։


Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
291 369
հոդված
611
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


CEE Spring Logo transparent.svg

Writing star.svgՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Վիքին սիրում է պատմություն.png


Այս օրը պատմության մեջ

Է. Դելակրուի 1824 թ. «Կոտորած Քիոսում» կտավ


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2022-11-11 (hy)