Ռազմական սոցիոլոգիայի ոլորտում գիտելիքի ստեղծման և ինտեգրման առանձնահատկությունները և խոչընդոտները

knowledgeՏպագրվել է՝
Բանբեր, Երևանի համալսարանի, Սոցիոլոգիա Երևան 2021, էջ 55-61,
Արևիկ Համբարձումյան
Տե՛ս հղումով:

 

Ռազմական սոցիոլոգիան կարևոր ուղղություն է միջին մակարդակի սոցիոլոգիական տեսությունների շարքում, քանզի ստեղծում և համակարգում է  սոցիոլոգիական գիտելիք  հասարակական կյանքի այնպիսի ոլորտների և ասպեկտների վերաբերյալ, ինչպիսիք են զինված ուժերը՝ որպես սոցիալական ինստիտուտ, պատերազմների պատճառներն ու հետևանքները և այլն: Սակայն ոլորտի հետազոտողները պարբերաբար նշում են ռազմասոցիոլոգիական գիտելիքի ստեղծման և հիմնարար սոցիոլոգիական գիտելիքի համակարգում այն ներառման դժվարությունների մասին:  Սույն հոդվածը նպատակ ունի վեր հանել ռազմական սոցիոլոգիայի ոլորտում գիտելիքի ստեղծման, տեսականացման և հիմնարար սոցիոլոգիական գիտելիքի ոլորտին դասելու գործընթացների առանձնահատկությունները և դժվարությունները՝ հիմնվելով ոլորտի արդի տեսաբանների բարձրացրած հարցերի վրա: (more…)

Read More

Սոցիալական շարժումների սահմանման խնդրի շուրջ

60437369_303Տպագրվել է՝
Բանբեր, Երևանի համալսարանի, Սոցիոլոգիա Երևան 2021, էջ 62-75,
Գայանե Հարությունյան
Տե՛ս հղումով:

 

Սույն հոդվածը վերաբերում է սոցիալական շարժումների սահմանման խնդրին՝ նպատակ ունենալով ներկայացնել սոցիալական շարժումների սահմանումների գիտական ըմբռնման ​​զարգացումը:

(more…)

Read More

Արշիլ Գորկու կյանքը Միացյալ Նահանգներում․ ինքնության որոնման դժվարին ճանապարհը

 

Տպ269792219_610127963434942_8697168018358529006_nագրվել է՝ Գեղարվեստի ակադեմիայի Տարեգիրք պարբերական հանդես, Երևան 2021

Լյուդմիլա Հարությունյան, փ.գ.դ., պրոֆեսոր
Հռիփսիմե Դայան, ՀԱՊ Հուշաձեռագրային բաժնի արխիվավար

Համառոտ

Հոդվածում հայ մեծ նկարիչ Արշիլ Գորկու կյանքն ու ձևավորումը ԱՄՆ – ում, նրա ինքնության որոնումը դիտարկվում է սիմվոլիկ ինտերակցիոնիզմի սոցիոլոգիական տեսության ավանդույթների շրջանակներում՝ նրա ու իր ժամանակակիցների կողմից թողած հարուստ փաստագրական նյութի վերլուծության հիման վրա։ (more…)

Read More

Ռայմոն Բուդոն. Ինչո՞ւ դառնալ սոցիոլոգ. մտորումներ և ակնարկներ

(հրատարակվել է Սոցիալական գիտությունների եվրոպական ամսագրում, XXXIX-120, 2001, էջ 5-30)

/կրճատումներով/

Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
download[email protected]

Սոցիոլոգների գիտական ​​հանրույթը պետք է երախտապարտ լինի Ա. Մենդրասի[1] փոքրիկ գրքի[2] համար, որովհետև այնտեղ նշվում է հետպատերազմյան ֆրանսիական սոցիոլոգիայի վերահիմնադիրների ձեռքբերման մասին: Նա առաջինը չէ: Արդեն 1980-ականներին ամերիկացի Չ.Լեմերտը նկատել էր, որ դա գաղափարների ինքնատիպ շարժում է[3]։ Բայց մինչ Լեմերտը կառչած է մնում 60-70-ականների ֆրանսիական սոցիոլոգիայից, Մենդրասը վերադառնում է հետպատերազմյան պիոներների առաջին ալիքին՝ Ֆրիդմանին, Գուրվիչին, Արոնին, Ստեցելին: Նրա անեկդոտային հակումը հմայքից զուրկ չէ, իսկ աշխատության էջերը հաճախ տոգորված են հումորով: (more…)

Read More

Բենջամին Ստորա “Առաջաբան. Պատերազմների միջազգայնացումը և հիշողությունների հաշտեցումը”

Բնօրինակը տե՛ս հղումով
Տպագրվել է Politique étrangère ամսագրում, 2007/2 (Ամառ), էջ 310- 312
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
[email protected]

 

benjamin-storaԲենջամին Ստորան ծնվել է 1950 թվին, ֆրանսիացի պատմաբան է, Փարիզի XIII համալսարանի նախկին պրոֆեսոր, Ֆրանսիայի Սենատի պատմության մրցանակի ժյուրիի անդամ և Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազային կենտրոնի (CNRS) Մահրեբի բաժնի գիտական խորհրդի նախագահ: Նրա հետազոտությունները կենտրոնանում են Ալժիրի, Ալժիրի պատերազմի պատմության վրա, հիշողության քաղաքակնության, իսկ ավելի լայն`ժամանակակից Մահրեբի պատմության, ինչպես նաև Ֆրանսիայի գաղութային կայսրության և դեպի Ֆրանսիա ներգաղթի վրա: Նա ծնվել է Ալժիրում, հրեական ընտանիքում, որը լքել է երկիրը 1962 թվականի Անկախության պատերազմից հետո: Գրեթե երեսուն գրքի հեղինակ, ում հոդվածներն ու գրքերը թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, վիետնամերեն: 2008 թվականին նա տպագրեց կենսագրական էսսե՝ «Անվերջ պատերազմներ. պատմաբան, Ֆրանսիա և Ալժիր» (հրատարակ. Stock, 2008):

(more…)

Read More

Խոսելով Էդգար Մորենի հետ. Երկխոսությունը ենթադրում է հավասարություն

morin_e_-_1_4Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
[email protected]

Հարցազրույցը՝ Սոֆի Բուխարիի

Ֆրանսիացի փիլիսոփայի և սոցիոլոգի համար երկխոսությունը հնարավոր է միայն նրանց միջև, ովքեր միմյանց ընդունում են որպես միևնույն արժանապատվությամբ և  իրավունքներով օժտված սուբյեկտներ: Ահա թե ինչու նա հոռետեսորեն է վերաբերվում մեր դարաշրջանին, որը, ըստ Մորենի, բնութագրվում է  մանիքեությամբ և փոխհասկացվածության քայքայմամբ:  (more…)

Read More

Էդգար Մորեն. «Ամեն ճգնաժամ իր արժանիքներն ունի»

 

edgar morinԲնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
[email protected]

Առողջապահության ոլորտի ճգնաժամը բազմաթիվ բանավեճերի առիթ է ստեղծում: Ձեր թերթը և Espace Mendès-France կենտրոնը բարեխոսեցին փորձագետներին հայտնել իրենց տեսակետը: Վերջինը՝  Էդգար Մորենի: (more…)

Read More

Էդգար‌ ‌Մորեն.‌ ‌«100-‌ ‌ամյակիս‌ ‌նախաշեմին…‌ ‌ի՞նչ‌ ‌կարող‌ ‌եմ‌ ‌ակնկալել»‌ ‌


Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
[email protected]

edgar morinՀուլիսի‌ ‌8-ին‌ ‌Էդգար‌ ‌Մորենը‌ ‌նշում‌ ‌է‌ ‌իր‌ ‌100-ամյակը:‌ ‌Տարելիցի‌ ‌նախաշեմին‌ ‌նա‌ ‌հրատարակում‌ ‌է‌ այս‌ ‌գեղեցիկ,‌ ‌պարզ‌ ‌տեքստը,‌ ‌որը‌ ‌մտածելու‌ ‌և‌ ‌դրանով‌ ‌կիսվելու‌ ‌առիթ‌ ‌է‌ ‌տալիս:‌ ‌ (more…)

Read More

Բերնար- Անրի Լևի «Բժշկական իշխանության» վտանգը (կորոնավիրուսի ժամանակագրություն, 2)

Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
le-praticien-disposait-d-un-matelas-gonflable-au-cabinet-pour-pouvoir-soulager-ses-problemes-de-dos-a-t-il-explique-a-l-ordre-des-medecins-photo-d-illustration-pierre-heckler-1553010274-392x250[email protected]

Կյանքի վերջում Միշել Ֆուկոն տարված էր «բժշկական իշխանության» ու հասարակության համատարած «բժշկակականացման» գաղափարով: Գրեթե քառասուն տարի անց մենք հասանք դրան՝ թագավարակով: (more…)

Read More

Պիեռ Բուրդիե. Սոցիոլոգիա և ժողովրդավարություն

bourdieIԲնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
[email protected]

Համոզված եմ, ինչպես յուրաքանչյուր հետազոտող, որ սոցիոլոգիան կարող է նպաստել իրական ժողովրդավարական քաղաքական գործունեությանը՝  քաղաքացիների այնպիսի կառավարմանը, որը կապահովի բոլոր քաղաքացիների երջանկությունը: Այս համոզմունքը ես կցանկանայի փորձել կիսել, նույնիսկ եթե այն մի փոքր ինքնապարծ է գնահատում իմ ուժեղ կողմերը և, ամենից առաջ, թերագնահատում սոցիոլոգիայի ընդունման անխուսափելի խոչընդոտներն ու դիմադրությունները, որոնց մասին սոցիոլոգիան քաջատեղյակ է:
(more…)

Read More