Գալիցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Զինանշան
Coat of arms of the Kingdom of Galicia and Lodomeria.svg

Krakow - Cloth Hall from Basilica - 1.jpg
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
##Գալիցիա (Ուկրաինա)
Red pog.png

Գալիցիա, Գալիչինա, արևմտաուկրաինական հողերի (Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Տերնոպոլի) մարզերը։ 9-11-րդ դարերում մտել է Կիևյան Ռուսիայի, այնուհետև Գալիցիա Վոլինյան իշխանության 1352 թվականից` Լեհաստանի թագավորության կազմի մեջ։ Գալիցիայի բնակչությունը մասնակցել է ուկրաինական ժողովրդի 1648-1654 թվականների ազատագրական պայքարին։ 1772 թվականին եղել է Ավստրիայի կայսրության կազմում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գալիցիայի տնտեսությունը քայքայվել է։ 1918 թվականին բուրժուական նացիստները ստեղծել են հակահեղափոխական ժողովրդական ռադա։ 1919 թվականին պանական Լեհաստանը գրավել է Արևելյան Գալիցիան։ Արևմտյան Ուկրաինան, այդ թվում Գալիցիան, 1939 թվականին ազատագրվել է խորհրդային բանակի կողմից, որը միացել է ՈՒՍՍՀ-ի հետ։

Հայերը Գալիցիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Գալիցիայում հիշվում են 12-13-րդ դարերում։ Գալիցիայի իշխան Դանիիլ Ռոմանովիչը հրավիրել է հայ ռազմիկներին արտաքին թշնամիների դեմ պայքարելու համար։ Կամենեց-Պոդոլսկը մոնղոլներից պաշտպանելու համար 1241 թվականին Ղրիմի Կաֆա քաղաքից հայկական մի զորամաս է օգնության գնում։ 14-րդ դարում այստեղ հայեր են եկել մերձվոլգյան վայրերից, ապա Կիլիկիայից, 15-րդ դարի վերջերին` Ղրիմից, 16-րդ դարի վերջերին Ջալալիների ապստամբության և 17-րդ դարի սկզբին Աբաս I-ի բռնագաղթի հետևանքով`բուն Հայաստանից։ Հայկական հնագույն գաղթօջախ է եղել Լվովը, որի շինարարությանը Լև Դանիլովիչ իշխանը հրավիրել է հայ արհեստավորների։ Տարբեր ժամանակներում հայեր են հաստատվել Ստանիսլավում, Լիսեցում, Տիսմենեցում, Գորոդենկայում և այլուր։ Լեհական թագավորները հայերին տվել են արտոնություններ Հայաբնակ քաղաքներում ինքնավարության գերագույն մարմինը 40 հոգուց բաղկացած ավագների խորհուրդն էր (40 եղբարց խորհուրդ), որն ընտրվել է հարուստներից և ցմահ։ Հայ արհեստավորները ունեցել են իրենց համքարությունները։ 17-րդ դարում Վատիկանի հրամանով հայերին պարտադրվել է կաթոլիկություն լեհական Իշխանությունների և կաթոլիկ հոգևորականության կողմից։ Գալիցիայի հայերի 40-ամյա պայքարն ավարտվել է պարտությամբ։ Կաթոլիկության պարտադրումից հետո հայերն աստիճանաբար ձուլվել են, և 18-րդ դարի վերջերին երբ Գալիցիան միացվել է Ռուսաստանին, Գալիցիայի հայերի մեծ մասն արդեն լեհացել էին։

Լեհահայ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիցիայի հայերը սերտ հարաբերությունների մեջ են եղել իրենց հարևանների`լեհերի և ուկրաինացիների հետ։ 1621 թվականին նրանք լեհ-թուրքական պատերազմի ժամանակ կռվել են թուրքերի դեմ, իսկ 1672 թվականին Կամենեցը պաշտպանել են թուրքերից։ Հայերը հանգանակություն են արել լեհ գերիներին փրկագնով ազատելու համար։ Նրանք լեհական արքունիքում դիվանագիտական կարևոր պաշտոններ են զբաղեցրել։ Գալիցիայի շատ հայեր մասնակցել են Դավիթ Բեկի ապստամբությանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հտ. 2,էջ 655
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 655 CC-BY-SA-icon-80x15.png