Դելայլա։-))

Ես քեզ տեսա երբ անցնում էիր դու փողոցով մերԵւ ժպտացիր դու ինձ բաց ժպիտով վարարուն։«Ո՜հ, սա իմ կինն է»,—Մտածեցի, շտապեցի հետքերով քո իսկույն։ Հա՜յ, հա՜յ, հա՜յ, Դելայլա…Վա՜յ, վա՜յ, վա՜յ, Դելայլա…Գերեցիր դու ինձ ժպիտով քո անգին,Բայց դա շատ քիչ է, կուզեմ միշտ լինել քո կողքին։ Դա շատ վաղուց էր․ արդեն գլորվել է շաբաթը,Ու մինչ այսօր քեզ տեսել եմ միայն յոթ անգամ։Դու ինձ տանջում ես,Բայց կփնտրեմ, կգտնեմ քո սրտի նեղ ճամփան։ Հա՜յ, հա՜յ, հա՜յ, Դելայլա…Վա՜յ, վա՜յ, վա՜յ, Դելայլա…Գերեցիր դու ինձ ժպիտով քո անգին,Բայց դա շատ քիչ է, շատ քիչ է կուզեմ ավելին։

Կարդալ ավելին

Ո՞ւր եք, «այլախոհներ»

Ո՞ւր եք դուք, «այլախոհներ»«Իրավունքի պաշտպաններ»,Սախառովներ, Բոններներ,«Սովետից» մեզ փրկողներ։ Դուք, Կորչնոյին աջակցողNHL-ով հիացող,Ազատ աշխարհ մեզ տանող,Արդարություն խոստացող։ Հաճելի՞ են զանազանԱրժեքներն արեւմտյան՝Օրենքով կամայական,Բարքերով անբնական։ Գո՞հ եք «համաճարակից»։Այն բխո՞ւմ է ձեր սրտից։Պատվաստվե՞լ եք «վարակից»Ու հերթական «շտամերից»։ Ձեզ չի՞ կպնի վերահաս,Թագավարակ պատուհաս։Ունե՞ք QR «աուսվայս»,Որ առողջ եք, անվնաս։ Չկա «Սովետն» էլ դաժան։Ու մարդիկ ազա՞տ դարձան,Եւ կա՞ անկախ դատարան,Ընտրված խորհրդարան։ Եւ հարգվո՞ւմ են օրենքներ,Թեկուզ՝ չվեք Նահանգներ։Չկա՞ն էլ փակ սահմաններ,Գրաքննող Facebook-ներ։ Կամ էլ ի՞նչ եք կամենումԿավԲյուրոյի որոշո՞ւմ,Թե՞ Մադրիդյան հաստատում․Մո՞ւր, թե՞ մրջուր եք ընտրում։ Խոստովանեք վերջապես,Որ դուք չունեք ոչ մի «ես»,Միշտ խաբել, խաբում են ձեզ․Խաղալիք եք պարզապես։

Կարդալ ավելին

Թագավարակը

Вид у Ковида —Страшного вида։То тут, то там —Новый штамм.Համարյա ըստ Վիսոցկու։-)) ԹագավարակըՃարպիկ ու արագ է․Կարծում ես՝ կատակ է,Ստանում ես ապտակը։ Ամեն անգամ՝Նոր շտամմ,Շատ թարմ։ Կարծում ես՝ պրծավ․Ահա քեզ նոր ցավ։Վտանգը անչափ էՄիշտ ահ ու սարսափ է։ Եւ ամեն անգամ՝Նոր շտամմ,Շատ թարմ։ Ոչինչ չի փրկում,Միայն՝ պատվաստում։Փրկիր մեզ Բիլ Գեյթս,Դու ձեւը գիտես։ Բայց ամեն անգամ՝Նոր շտամմ,Շատ թարմ։Նոր շտամմ,Շատ թարմ։Նոր շտամմ,Նոր շտամմ,Նոր շտամմ…

Կարդալ ավելին

Զգոն եղեք…

Lidé, měl jsem vás rád. Bděte!Julius Fučík Զգոն եղեք՝ վերջին պահին ասաց՝Զգոն եղեք մարդիկ, ես ձեզ սիրել եմ։Ինձ արդեն շատ քիչ րոպե մնաց,Ինձ մնում է սոսկ ձեզ զգուշացնելը։ Զգոն եղեք, երբ կհաղթեք, նույն իսկ,Զգոն եղեք, նրանք կրկին գալու են։Այլ դիմակ դրած կգան նորից,Այլ ճառով, բայց մեկ է՝ խաբելու են։ Խաբելու են ավելի հմուտ,Խաբելու զենքերը հղկվելու են,Լինելու են ավելի անգութ,Լինելու են ստոր, բայց պաշտվելու են։ Եւ եկան, եւ կրկնվեց ահա,Եւ եկան, երբ կարծեցին անցել է,Անհնար է, հինը ետ դառնա,Անհնար է, ազատին գերելը։ Եւ մարդիկ գնում էին գործի,Եւ մարդիկ հարգում էին օրենքը։Իսկ…

Կարդալ ավելին

Օդակաթիլային քառյակներ

* * *Շոշն անցավ կարմիր լույսին՝«Պորշ»-ով փռին ասֆալտին,Լավ է կար քթին դիմակ,Չունեցավ թագավարակ։ * * * Ունեցավ սրտի կաթվածԻմաստունը պատվաստված,Շատ հանգիստ էր նա սակայն․Թեստն էր իր բացասական։ * * * Գործարարը տվեց տակ,Բայց չուներ թագավարակ։Ու այդպես գաղտնիք մնաց․Ինչո՞ւ գործը վատ գնաց։ * * * Համառներին կստիպեն,Որ անպայման պատվաստվեն,Որ լսողին պատվաստված,Չվարակեն էլ հանկարծ։ * * * Նա հազում է ու ջերմում,Բայց թագեր չունի թեստում։Բժիշկներն են զարմանում․Բա ինչո՞ւ է նա հազում։

Կարդալ ավելին

Հայակենտրոնություն

Հայաստան․ աշխարհի կենտրոնում ես․Հավասար են հեռու քեզանիցՆորվեգյան լեռների ցուրտ անհունըԵւ Օմանը՝ տապով իր կիզիչ։ Հասկացել են այդ փաստը բոլորը,Երբ ուզել են աշխարհը տիրել․Այն, որ նախ եւ առաջ կարեւորն էՀենց կենտրոնն աշխարհի գրավել։ Հասկացել են դա հույնը, մոնղոլը,Հասկացել են թուրքեր ու ռուսներ,Հասկացել են Թեմուրն ու Սարգոնը,Եւ լոկ դու ես, որ չես հասկացել։ Տե՛ս․ մինչ օրս, ահա, գրոհում ենՔո հողերն իրարից են խլումՔեզ ասում են, իբրեւ թե օգնում ենՄինչդեռ դու ոտքի տակ ես ընկնում։ Բայց շատ քաղցր է կենտրոնը։ Այդպես էլՕտարները միմյանց չեն հաղթի,Աշխարհի սուրբ կենտրոնը երբեք էլՈրեւէ մի զավթիչ չի մարսի։…

Կարդալ ավելին

Խաչմերուկին

Երեկոյան Երեւան,Կոմիտասով՝ Մերգելյան,Լուսացույցի վառ կարմիր,Լարից կախված ազդագիր։Ներսում՝ տաք է, վառարան,Ֆորշի խռպոտ «Կառապան…»։Դրսում՝ քամի, տերեւներ,Ապակով վազող շիթեր,Մաքրիչների տատանում՝Հղկած շրջան ապակուն,Մայրամուտից շիկացածԱմպեր՝ Պարին սոսնձված։Հովանոցը ձեռքերինԴանդաղ անցնող մարդ ու կին…Անհամբեր ազդանշան՝Մերգելյանով՝ Բաղրամյան… 2021.03.22

Կարդալ ավելին

Շտապում եմ

Շտապում եմ ես, ժամերն արագ ցնդում են,Մտքերը կուտակվում են սրընթաց,Ապա հերթով կորչում, անհետանում են,Կամ անօգուտ մնում են լճացած։Մտքերն ու հանգը փոխադարձ հյուսվում են,Բերում է միտքը՝ հանգ, եւ հանգը՝ միտք․Միայն թե հաջողվի որսալ պոռթկումը,Վայրկյան հետո այն կկորչի ընդմիշտ։Վայրկյան հետո գուցեեւ գա հաջորդը,Գուցե մեկ այլ մի հանգ էլ նշմարվի,Կամ կմնա սոսկ հների ճահճուտը,Կամ ափսոսանք, որ հինն էլ չի հիշվի։Շտապում եմ ես, թե միտքն այս չծլի,Ինչո՞ւ պիտի հաջորդը այցելի։ 2020

Կարդալ ավելին