Գրքի համաշխարհային մայրաքաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Printing4 Walk of Ideas Berlin.JPG

Գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից քաղաքին տրվող տիտղոս է ի նշան գրքերի և ընթերցանության խրախուսման ծրագրերի որակի և գրքի արտադրության ոլորտում բոլոր մասնակիցների նվիրվածության գնահատման։

Տիտղոսի ժամկետը տևում է տարվա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրից (ապրիլ 23) մինչ հաջորդ տարվա ապրիլի 22-ը։

Տիտղոսի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թ. մեկնարկած Գրքի և Հեղինակային իրավունքի օրվա հաջողությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար խթան հանդիսացավ Գրքի համաշխարհային մայրաքաղաքի հայեցակարգը զարգացնելու, ընտրելով Մադրիդը որպես 2001 թ մայրաքաղաք. Այստեղ նույնպես հաջողելով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը որոշեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի անվանակոչումը դարձնել ամենամյա միջոցառում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրեց Հրատարակիչների միջազգային ասոցիացիային, Գրադարանների ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիային և Գրավաճառների միջազգային ֆեդերացիային մասնակցել թեկնածուների առաջադրման գործընթացում, որպեսզի ապահովի գրքի արտադրության երեք հիմնական ճյուղերի մասնակցությունը որոշում կայացնելու մեջ։

Նոմինացիան որևէ ֆինանսական մրցանակ չի ներառում, նա ավելի շուտ հիշատակում է գրքին և ընթերցանությանը նվիրված լավագույն ծրագրերը։

Առաջադրման չափանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոմինացիոն հանձնաժողովը ողջունում է ընթերցանությանը աջակցող և քաջալերող առաջարկը ներկայացնող քաղաքի քաղաքապետի կողմից ներկայացրած կամ խրախուսվող ծրագրերը։ Ծրագրերը Գրքի և Հեղինակային իրավունքի Համաշխարհային մի օրից տեղափոխվում են հաջորդին։ Նոմինացիոն հանձնաժողովը իր ուշադրությունը կենտրոնացնում է հետևյալ չափանիշների վրա․

  • բոլոր մակարդակների մասնակցության աստիճանը (քաղաքայինից մինչև միջազգային մակարդակ)
  • ծրագրի հավանական ազդեցությունը
  • Թեկնածուների կողմից առաջարկվող գործունեության շրջանակը և որակը, և որքանով են դրանք ներգրավվում գրողներին, հրատարակիչներին, գրատներին և գրադարաններին։
  • գրքերը և ընթերցանությունը խրախուսող այլ նախագծեր
  • որքանով է ծրագիրը հարգում խոսքի ազատության սկզբունքները, ինչպես նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սահմանադրությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների հռչակագրի 19-րդ և 27-րդ հոդվածներով և Կրթական, Գիտական ​​և մշակութային նյութերի ներդրման համաձայնագրով։

Գրքի համաշխարհային մայրաքաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ քաղաքները ընտրվել են որպես Գրքի համաշխարհային մայրաքաղաք.

Տարի Քաղաք Երկիր
2001 Մադրիդ Իսպանիա Իսպանիա
2002 Ալեքսանդրիա Եգիպտոս Եգիպտոս
2003 Դելի Հնդկաստան Հնդկաստան
2004 Անտվերպեն[1] Բելգիա Բելգիա
2005 Մոնրեալ[2] Կանադա Կանադա
2006 Թուրին[3] Իտալիա Իտալիա
2007 Բոգոտա[4] Կոլումբիա Կոլումբիա
2008 Ամստերդամ[5] Նիդերլանդներ Նիդերլանդներ
2009 Բեյրութ[6] Լիբանան Լիբանան
2010 Լյուբլյանա[7] Սլովենիա Սլովենիա
2011 Բուենոս Այրես[8] Արգենտինա Արգենտինա
2012 Երևան[9] Հայաստան Հայաստան
2013 Բանգկոկ[10] Թաիլանդ Թաիլանդ
2014 Պորտ Հարկորտ[11] Նիգերիա Նիգերիա
2015 Ինչհոն[12] Հարավային Կորեա Հարավային Կորեա
2016 Վրոցլավ[13] Լեհաստան Լեհաստան
2017 Կոնակրի[14] Գվինեա Գվինեա
2018 Աթենք[15] Հունաստան Հունաստան
2019 Շարջա[16] ԱՄԷ ԱՄԷ
2020 Կուալա Լումպուր[17] Մալայզիա Մալայզիա
2021 Թբիլիսի[18] Վրաստան Վրաստան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]