Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Շահումյան (վրաց.՝ შაუმიანი, մինչև 1923 թվականը՝ Շուլավեր (վրաց.՝ შულავერი), հայաբնակ փոքր քաղաք Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում։ Գտնվում է Շուլավեր երկաթուղային կայարանից 10 կմ հեռավորության վրա։
Շուլավերը պատմականորեն եղել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ծոբոփոր գավառում և համարվել վերջինիս կարևոր բնակավայրերից մեկը։ Բազում դարերի ընթացքում անընդմեջ այստեղ բնակվել են հայեր։ Ներկայում էլ հայերը կազմում են բնակավայրի բնակչության գերակշիռ մասը։
Շահումյանի (նախկին Շուլավեր) գյուղի անվան նախնական ձևին և առաջին հիշատակումը հանդիպում ենք բնակավայրից ուղիղ գծով 20 կմ հարավ-արևելքում գտնվող հայկական առաքելական Խորակերտի վանքի 13-րդ դարին վերաբերող արձանագրության մեջ, որտեղ նշված է վանքապատկան Շղուեր (Շղվեր) գյուղի մասին։
Սանահինի վանքի կալվածքներին վերաբերող 13-րդ դարի կեսերով թվագրվող «Քոթուկ» անունը կրող վավերագրում նշված է, որ Շուլավերն այդ ժամանակ պատկանում էր վանքին։
Շուլավերի մասին գրավոր հիշատակություն է պահպանվել նաև 1678 թվականով թվագրվող նվիրատվության մեջ, որտեղ գյուղը ներկայացվում է հենց Շուլավեր անվանումով։ Վավերագրության մեջ նշված է, որ ոմն Ջիվանշիի որդիներ գյուղում գտնվող մեծ այգի են նվիրել Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցուն։
Գուգարքի (Սոմխեթի) բազմաթիվ գյուղերի հետ միասին Շուլավերը բնիկներից դատարկվել է 18-րդ դարի 1-ին կեսում։ 1730 թվականին լեզգիները ավերել են Գուգարքը, շատերին կոտորել, գերևարել մարդկանց, գողացել ընտանի կենդանիներ։ 1747-1748 թվականներին Շուլավերը ենթարկվել է առավել ավերիչ հարվածի, որի հետևանքով հայաբնակ բնակավայրը ամբողջությամբ հայաթափվել էր։ Հայտնի է, որ Շուլավերը լքած այն բնակիչները, ովքեր մեկնել էին դեպի Տփղիս և Մուխրան, այլևս չվերադարձան հայրենի գյուղ։
Համաձայն ժամանակի վավերագրական նյութերի՝ սկսած 1750-ական թվականների վերջերից Շուլավերը վերաբնակեցվել է գարդմանահայերով։ Տարբեր աղբյուրներ վկայում են, որ Շուլավերը վերաբնակեցման գործընթացը տևել է 1750-ական թվականների վերջերից մինչև 1770-ական թվականների սկզբները՝ չնայած առկա են տեղեկություններ, որ վերաբնակեցումը շարունակվել է նաև մինչև 1790 թվականը, երբ Քարթլի-Կախեթի թագավոր Հերակլը Շամշադինից բազմաթիվ հայերի տեղահան արեց և տեղափոխեց Շուլավեր․․․ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • COVID-19 համավարակն աշխարհում / Հայաստանում • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Վահագն Խաչատուրյանը։
- Ռուսաստանի Դաշնությունը ներխուժել է Ուկրաինա։
- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։
- Կառլա Սիմոնի «Ալկարաս» կինոնկարը արժանացել է 2022 թվականի Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» կինոմրցանակին։
Վերջերս մահացածներ՝ Ալվարդ Պետրոսյան • Մասիս Գրիգորյան • Մարտին Երիցյան
Գիտե՞ք, որ․․․
- ...Արևմտյան Միջերկրական ծովի ամենամեծ ու հզոր պետություններից մեկը ստեղծած բռնակալը իր բանաստեղծություննրի համար դաժան ծաղրի է ենթարկվել Օլիմպիական խաղերում։
- ...այս քաղաքի օպերային թատրոնը ֆինանսական միջոցների սղության պատճառով կառուցվել է քսաներկու տարում, իսկ կոռուպցիայի պատճառով վերականգնվել է քսաներեք տարի։
- ...բանաստեղծը բոլորին հրավիրել է խմելու՝ բռնակալի մահվան կապակցությամբ։
- ...ԱՄՆ֊ի Կենտրոնական հետախուզական վարչության շենքի դիմաց գտնվող այս արձանի գրությունը մինչ օրս ամբողջությամբ վերծանված չէ։
- ...ՌՍՖՍՀ-ի առաջին, Խորհրդային Ուկրաինայի ժողովրդական կոմիսարների խորհրդին կից տանկային ստորաբաժանումը, ստեղծվել է Խարկովում 1919 թվականին գերեվարված ֆրանսիական FT-17 տանկերից։
- ...խոստումը կատարելու համար օսմանյան սուլթան Մեհմեդ II-ը հրամայել է կիսել գերիների մարմինները, որ գլխներին չկպչի։
- ...այս հայտնի ոճի անվանումը ծագել է «խեցի» բառից։
- ...այս պտղատու ծառերը հտոմեացիները առաջին անգամ տեսել են Կերասունտ քաղաքում, Տրապիզոնից ոչ հեռու, ինչից էլ ծագել է անունը։
- ...այս հեռուստահաղորդավարի գերեզմանի վրա սև արկղի հուշարձան է կանգնեցված։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
291 022 հոդված |
574 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- CEE Spring 2022 խմբագրաթոն-մրցույթ
- Աշխարհի կանայք
- Վիքին սիրում է պատմություն
- Համագործակցություն Բրյուսովի անվ, պետական համալսարանի հետ
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
Աստղագիտության միջազգային օրն է։
- 321 թ. - Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրամայում է տոնել կիրակի օրը։
- 1815 թ. -Նապոլեոն Բոնապարտը Էլբա կղզուց փախուստից հետո վերադարձավ Փարիզ և սկսվեց նրա գահակալության «հարյուր օրը»։
- 1857 թ. - ծնվել է Շերամը, հայ գուսան և երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողներից մեկը (մահ. 1938 թ.)։
- 1887 թ. - ծնվել է Հովսեփ Օրբելին, հայ հայտնի գիտնական-ակադեմիկոս, հասարակական գործիչ, արևելագետ, ԳԱԱ-ի առաջին նախագահ և Էրմիտաժի տնօրեն (մահ. 1961 թ.)։
- 1918 թ. - ծնվել է Հրանտ Ստեփանյանը, գեղանկարիչ, հայ արվեստի դասական մահ. (1980 թ.):
- 1921 թ. - ԱՄՆ-ում` Կանզաս Սիթիում առաջին անգամ վարձույթ թողարկվեց մուլտֆիլմը։
- 1956 թ. - Թունիսը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից։
- 1984 թ. - ծնվել է Ֆեռնանդո Տոռեսը, իսպանացի նախկին ֆուտբոլիստ, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, ֆուտբոլի 2008 թ. Եվրոպայի և 2010 թ. Աշխարհի առաջնության չեմպիոն։
- 1991 թ. - երգիչ Էրիկ Կլեպտոնի 4-ամյա որդին` Կոնորը, մահանում է Նյու Յորքում (ընկնելով շենքի 53-րդ հարկից), որդու հիշատակին Կլեպտոնը գրում է Tears in Heaven հայտնի երգը։
- 1992 թ. - մարտի 20-ից 21-ը Կիևում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը։