Վիքիպեդիա:Խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորհրդարան․ վիքիքննարկումների մայր հարթակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի քննարկումների մայր հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիային առնչվող խնդիրների, նոր գաղափարների քննարկման, մտքերի փոխանակման և աշխատանքների համակարգման համար։

Որոնել Խորհրդարանի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0 |[թարմացնել]

↱
  • ՎՊ:ԽՈՐՀՐԴ

Ավազարկղից հիմնական տիրույթ հոդվածի տեղափոխում[խմբագրել կոդը]

Հարգելի խմբագիրներ։ Մի խնդիր կա, որը ցանկանում եմ քննարկել։ Երբ մասնակիցներն իրենց ավազարկղերում հոդվածներ են ստեղծում, հաճախ հիմնական տիրույթ են տեղափոխում ոչ թե նոր հոդված ստեղծելով, այլ ավազարկղը գործիքով հիմնական տիրույթ տեղափոխելով։ Դա ստեղծում է մի քանի խնդիր.

  1. հոդվածը չի երևում «Նոր էջեր» բաժնում,
  2. չի արտացոլվում մասնակցի ստեղծած հոդվածների վիճակագրությունում,
  3. ըստ իս` ամենակարևորը, հոդվածի պատմության մեջ երևում է ավազարկղի ողջ պատմությունը։

Վերջին կետը` մանրամասն։ Խնդրում եմ նայեք մի քանի ժամ առաջ ստեղծված Աբդալելահ Հարուն հոդվածի պատմությունը։ Այստեղ մասնակցի ավազարկղի 3 տարվա պատմությունն է մինչև 2018 թ. դեկտեմբերի 8-ը։ Մի՞թե սա ճիշտ է։ Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել։

Առաջարկում եմ տեխնիկապես փակել ավազարկղից (գուցե նաև սևագրից. սա կարելի է առանձին քննարկել) տեղափոխելու հնարավորությունը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 07:33, 28 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Վերջին կետում նշված խնդրի մասին մի քանի անգամ նշվել է, և Աշոտը նախկինում փակել էր այդ հնարավորությունը, սակայն ստիպված եղավ նորից բացել, որովհետև պատճառաբանվեց, թե նոր մասնակիցների համար դժվար է հոդված ստեղծելը։ Երբեմն սևագրերի հարցում կարող է խնդիր առաջանալ, օրինակ՝ եթե մի քանի հոգի աշխատեն հոդվածի վրա և անհրաժեշտություն առաջանա այն տեղափոխել հիմնական անվանատարածք, այդ պատճառով կարող ենք, օրինակ, ադմինների համար թողնել այդ հնարավորությունը, բայց ընդհանուր առմամբ կողմ եմ առաջարկված տարբերակին։--Voskanyan (քննարկում) 07:57, 28 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]
Համաձայն եմ առաջարկվող տարբերակների հետ։ Voskanyan ջան, կարծում եմ՝ խնդիրը ոչ թե մեկից ավելի մասնակիցների ներդրումների երևալն է հոդվածում, այլ, շատ կոպիտ ասած, հոդվածի խմբագրության պատմության մեջ ավելորդ տեքստերի առկայությունը։ Նոր մասնակիցները, ցանկության դեպքում, կարող են օգտվել գլխավոր էջում առկա հոդված ստեղծելու կոճակից, կարծում եմ՝ բարդ չի լինի։ --ջեօ (✡) 09:26, 28 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]
Եթե խնդիրը նոր մասնակիցների դժվարանալն է, նրանց օգնելու համար կան կարճ և մատչելի տեսանյութեր, որոնք մանրամասն բացատրում են հոդված ստեղծելը և ավազարկղից հիմնական տիրույթ տեղափոխելը։ Առաջարկում եմ այդ հղումներն ավելացնել հոդվածի տեղափոխումն արգելող պատուհանում։ Կարծում եմ՝ դրանից հետո ոչ մի խնդիր չի լինի։ --23artashes (քննարկում) 18:44, 28 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]
Այս քննարկումն առանց ամփոփվելու արխիվացվել էր։ Աշոտ ջան, նման դեպքերում հնարավո՞ր չէ թողնել և չարխիվացնել։ --23artashes (քննարկում) 20:09, 9 Փետրվարի 2022 (UTC)
Կարծես թե դեմ կարծիքներ չկան, երևի կարելի է ամփոփել այս քննարկումը։ --23artashes (քննարկում) 20:14, 9 Փետրվարի 2022 (UTC)
@23artashes ջան, անվանափոխման ու ջնջման էջերում ստուգում եմ, բայց այստեղ չեմ ստուգում, որովհետև հազվադեպ ենք խորհրդարանում քննարկումները խաղապարով ամփոփում։ Եթե սկսեմ ստուգել, կաղապար չունեցող բաժինները չեն արխիվացվելու։ - ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:51, 10 Փետրվարի 2022 (UTC)

Վերևում իմ գրածը բոլորովին սխալ էր ընկալվել (չնայած կարծում եմ՝ պարզ էլ գրված է), ես ոչ թե դեմ եմ, այլ գրել եմ, որ նախկինում այդ հնարավորությունը վերադարձվել էր մասնակիցների մեկի՝ վերևում իմ նշած պատճառաբանությամբ, ինչին ես դեմ էի, ու լավ է, որ նորից բարձրացվեց նույն հարցը։ Եթե այլ արձագանքներ չկան, գուցե ամփոփենք քննարկումը, քանի որ ոչ ոք դեմ չէ։ --Voskanyan (քննարկում) 07:24, 13 Փետրվարի 2022 (UTC)

Այս քննարկումը շատ երկար տևեց, սակայն, կարծես, միայն կողմ կարծիքներ հնչեցին։ Եկեք ամփոփենք և խնդրենք Աշոտին կատարել համապատասխան փոփոխությունը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 11:05, 14 Փետրվարի 2022 (UTC)
Միայն սեփական սևագրից տեղափոխումը փակեմ թե՞ սևագիր անվանատարածքից էլ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:15, 14 Փետրվարի 2022 (UTC)
Երևի առայժմ միայն սեփական սևագրից, Աշոտ ջան։ Սևագիր անվանատարածքում, ամեն դեպքում, միայն տվյալ հոդվածի վրա են աշխատում, և պատմության մեջ այլ հոդվածների սևագրեր, փորձեր, այլ լեզուներից պատճենված հոդվածներ չեն երևում։ Այդ հարցը, կարծում եմ, արժե առանձին քննարկել։ Մի խնդիր, այնուամենայնիվ, կա. սևագրից տեղափոխվածը նոր հոդվածների վիճակագրության մեջ ոնց որ թե չի արձանագրվում։ Աշոտ ջան, իսկ ի՞նչ կարծիքի ես զգուշացման կաղապարում տեսանյութերի հղումներ ավելացնելու վերևում արված իմ գրառման մասին։ 23artashes (քննարկում) 12:24, 14 Փետրվարի 2022 (UTC)
Աշոտ ջան, փաստորեն, դեռ չես փակել։ Թարմ օրինակ ունենք` [1]։ --23artashes (քննարկում) 19:17, 27 փետրվարի 2022 (UTC)[reply]
@23artashes ջան, մոռացել էի, կներես։ Այս պահին հնարավոր չէ անձնական ավազարկղից հիմնական տեղափոխել։ Զգուշացման կաղապար ասելով ի՞նչ նկատի ունես, ո՞ր կաղապարը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:14, 28 փետրվարի 2022 (UTC)[reply]
Աշոտ ջան, շնորհակալություն։ Երբ մասնակիցը փորձի տեղափոխել, ինչ-որ գրություն չի՞ հայտնվում, որ չի թույլատրվում կամ նման բան։ Այ դրա մեջ եմ առաջարկում դնել տեսանյութերի հղումները։ --23artashes (քննարկում) 08:39, 28 փետրվարի 2022 (UTC)[reply]

Learn how Movement Strategy Implementation Grants can support your Movement Strategy plans[խմբագրել կոդը]

Movement Strategy Implementation grants now provide more than $2,000 USD to put Movement Strategy plans into action. Find out more about Movement Strategy Implementation grants, the criteria, and how to apply.

MNadzikiewicz (WMF) (talk) 13:30, 29 October 2021 (UTC)

Բռնցքամարտի մենամարտեր: Տեղեկաքարտի ստեղծում[խմբագրել կոդը]

Հարգելիներ խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում ստեղծել նոր տեղեկաքարտ բռնցքամարտի մենամարտերի համար. կարծեք թե այն չկա: Ահա տեղեկաքարտի անվանումը ռուսերենում. Карточка боксёрского матча: Հոդվածն արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ է: Հույս ունեմ, որ կկարողանանք ստեղծել նմանատիպ հոդվածներ: Ահա նաև հոդվածի անվանումը ռուսերենում. Владимир Кличко — Руслан Чагаев --Արման Մովսիսյան (քննարկում) 14:57, 20 դեկտեմբերի 2021

Subscribe to the This Month in Education newsletter - learn from others and share your stories[խմբագրել կոդը]

Dear community members,

Greetings from the EWOC Newsletter team and the education team at Wikimedia Foundation. We are very excited to share that we on tenth years of Education Newsletter (This Month in Education) invite you to join us by subscribing to the newsletter on your talk page or by sharing your activities in the upcoming newsletters. The Wikimedia Education newsletter is a monthly newsletter that collects articles written by community members using Wikimedia projects in education around the world, and it is published by the EWOC Newsletter team in collaboration with the Education team. These stories can bring you new ideas to try, valuable insights about the success and challenges of our community members in running education programs in their context.

If your affiliate/language project is developing its own education initiatives, please remember to take advantage of this newsletter to publish your stories with the wider movement that shares your passion for education. You can submit newsletter articles in your own language or submit bilingual articles for the education newsletter. For the month of January the deadline to submit articles is on the 20th January. We look forward to reading your stories.

Older versions of this newsletter can be found in the complete archive.

More information about the newsletter can be found at Education/Newsletter/About.

For more information, please contact spatnaikՇնիկwikimedia.org.


About This Month in Education · Subscribe/Unsubscribe · Global message delivery · For the team: ZI Jony (Talk), Երեքշաբթի 23:40, 15 Մարտ 2022 (UTC)

Տեղեկաքարտի ստեղծում կամ խմբագրում բեյսբոլի ակումբների համար[խմբագրել կոդը]

Հարգելիներ խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում խմբագրել տեղեկաքարտը կամ ինձ օգնել ավելացումներ կատարելու գոյություն ունեցող տեղեկաքարտում. կաղապար:Տեղեկաքարտ ԲԲԼ ակումբ/doc: Ուզում եմ ստեղծել մի նոր շարք հոդվածներ բեյսբոլի ակումբների համար, բայց պիտի խոստովանենք, որ բավական բարդ է լինելու: Կարևոր է, որ տեղեկաքարտը լինի այնպես, ինչպես որ անգլերենում է (ռուսերենում այնքան էլ լավ վիճակում չէ): Ահա հոդվածի օրինակի անվանումը անգլերենում. Kansas City Royals --Արման Մովսիսյան (քննարկում) 19:25, 22 հունվարի 2022

Բռնցքամարտի մենամարտեր: Տեղեկաքարտի ստեղծում[խմբագրել կոդը]

Կարծես սրա մասին ևս մոռացել ենք, եթե ժամանակ ունեք, ապա լավ կլինի, որ այս տեղեկաքարտը ունենանք, որովհետև 2 հոդված արդեն պատրաստ է, և ուղղակի անհրաժեշտ է ընդամենը տեղեկաքարտի ավելացումը: Ահա տեղեկաքարտի անվանումը ռուսերենում. Карточка боксёрского матча: Ահա նաև հոդվածի անվանումը ռուսերենում. Владимир Кличко — Руслан Чагаев --Արման Մովսիսյան (քննարկում) 19:30, 22 հունվարի 2022

Movement Strategy and Governance News – Issue 5[խմբագրել կոդը]

Movement Strategy and Governance News
Issue 5, January 2022Read the full newsletter


Welcome to the fifth issue of Movement Strategy and Governance News (formerly known as Universal Code of Conduct News)! This revamped newsletter distributes relevant news and events about the Movement Charter, Universal Code of Conduct, Movement Strategy Implementation grants, Board elections and other relevant MSG topics.

This Newsletter will be distributed quarterly, while more frequent Updates will also be delivered weekly or bi-weekly to subscribers. Please remember to subscribe here if you would like to receive these updates.

  • Call for Feedback about the Board elections - We invite you to give your feedback on the upcoming WMF Board of Trustees election. This call for feedback went live on 10th January 2022 and will be concluded on 16th February 2022. (continue reading)
  • Universal Code of Conduct Ratification - In 2021, the WMF asked communities about how to enforce the Universal Code of Conduct policy text. The revised draft of the enforcement guidelines should be ready for community vote in March. (continue reading)
  • Movement Strategy Implementation Grants - As we continue to review several interesting proposals, we encourage and welcome more proposals and ideas that target a specific initiative from the Movement Strategy recommendations. (continue reading)
  • The New Direction for the Newsletter - As the UCoC Newsletter transitions into MSG Newsletter, join the facilitation team in envisioning and deciding on the new directions for this newsletter. (continue reading)
  • Diff Blogs - Check out the most recent publications about MSG on Wikimedia Diff. (continue reading)

Xeno (WMF) 03:27, 29 հունվարի 2022 (UTC)[reply]

Աղբյուրների սև ցանկ[խմբագրել կոդը]

Հարգելիներս, հաճախ էջերում ոչ նշանակալի նյութերին նշանակալիություն հաղորդելու, քաղաքական կամ այլ նպատակներով էջերում սենսացիոն նյութեր ավելացնելու նպատակով մասնակիցներից ոմանք դիմում են ոչ հեղինակավոր աղբյուրների։ Ու այդ «աղբից» ազատվելու համար ժամանակ և ջանքեր է պահանջվում։ Հավանաբար գիտեք, որ ոչ նշանակալի, սպամ, պոռնոգրաֆիա, ատելություն և այլն տարածող աղբյուրների վիքինախագծերում հայտնվելը արգելակելու համար սև ցանկեր են օգտագործվում։ Մեր մոտ այն դատարկ է։ Առաջարկում եմ լրացնել այս ցանկը, ինչը հնարավորություն չի տա հոդված ստեղծելուց օգտագործել այդ աղբյուրները։ Ցանկը նախապատրաստելու համար կստեղծենք համապատասխան քննարկման և աշխատանքային էջեր։ Բնականաբար քննարկման էջում անցանկալի կայք(եր)ի հղում(ներ) առաջարկողը պետք է հիմնավորի պատճառը ու քննարկման արդյունքում նոր կտեղափոխենք հիմնական ցանկ։ Ի՞նչ կասեք։--ԲեքոՔննարկում 07:57, 30 հունվարի 2022 (UTC)[reply]

Արժե։ Լավ միտք է։--Ավետիսյան91 (քննարկում) 08:06, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
Նախքան կայքերի անցանկալի լինելը քննարկելու գործընթացը սկսելը պետք է սահմանել, թե ի՞նչ է ասել անցանկալի կայք և ինչպե՞ս է պետք անել, որ «անցանկալի կայքերի որսը» չվերածվի քաղաքական բնույթի ճնշումների, իսկ որ կարող է այդպիսին դառնալ, շատ հավանական է։--Գարդմանահայ (քննարկում) 09:51, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
Էդ քննարկման մեջ արդեն մասնակիցը կհիմնավորի, թե ինչու պետք է իր նշած կայքը լինի սև ցուցակում, օրինակ 24media.today-ը ես կհիմնավորեմ ))։--Ավետիսյան91 (քննարկում) 10:04, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
Ես չեմ կարծում թե Beko-ն այս քննարկումը բացել է «gagik.news-news.7day.am», «perfect tv» մակարդակի կայքերի համար։ Իմ կարծիքով նախ պետք է նվազագույն չափանիշներ սահմանել, որոնց համապատասխանելիության կասկածանքով նոր թույլատրվի մասնակցի կողմից կայքը անցանկալի հռչակելու գործընթաց սկսելը։ Beko-ի նշած «ատելության» հոդվածով ես կարող եմ հիմնավորել, որ X լրատվական կայքը ատելություն է տարածում (որոշակի քաղաքական խմբի նկատմամբ)։ Բայց միևնույն ժամանակ այդ կայքը բավականին արժեքավոր աղբյուր է։ Հակասություններից խուսափելու համար պետք է նախնական չափանիշներ սահմանվեն, որոնց համապատասխանելիության դեպքում կարելի լինի քննարկում բացել։ Հույսով եմ այդպիսի չափանիշների առաջարկներ կհնչեն։ Ես այս գործընթացում նաև մեկ այլ վտանգ եմ տեսնում։ Հայտնի է, որ Հայերեն Վիքիպեդիայում հազվադեպ են լինում ակտիվ քննարկումներ, հիմնականում խմբագիրները խուսափում են քննարկումներին, բանավեճերին մասնակցելուց կամ հետաքրքրված չեն դրանցով։ Այսինքն՝ կայքը անցանկալի հռչակելու գործընթացին ենթադրելի է, որ մասնակցելու են շատ քիչ մարդիկ, հետևաբար հնչելու են շատ քիչ կարծիքներ ու երբեմն-երբեմն շատ հնարավոր է քննարկումներին ակտիվորեն մասնակցողների ժամանակավոր պասիվության պատճառով անցանկալի կայքեր հռչրակվեն այնպիսիք, որոնք չպետք է դասել այդ շարքին։--Գարդմանահայ (քննարկում) 11:02, 30 հունվարի 2022 (UTC)[reply]

Գուցե հենց նման մակարդակի կայքերի համար էլ բացվել է, որ դրանք ավտոմատ արգելափակվեն, քանի որ ոչ ոք էլ հատ-հատ աղբյուրները չի ստուգում, իսկ վիճելի կայքերը կարող ենք չներառել ու դրանք առանձին քննարկել։ Կարծում եմ՝ պետք է ցանկում ներառել միայն այն կայքերը, որոնց անցանկալի լինելը կասկած չի հարուցում ոչ մեկի մոտ։ Իսկ սխալները հետագայում կարող են ուղղվել։ Օրինակ՝ կարող ենք ցանկը խմբագրելու հնարավորությունը թողնել բոլոր մասնակիցների համար, բայց այն գտնվի մի քանի ակտիվ մասնակցի հսկացանկում։ --Voskanyan (քննարկում) 11:14, 30 հունվարի 2022 (UTC)[reply]

Ասածս նորություն չէ, մենք ենք ետ մնացել ու մինչ այժմ այդ ցանկերը չենք սարքել։ Ցանկը հեշտացնում է գործը։ Առավել հեշտ է նախապես, միանգամից քննարկել, որոշել, թե որն է պետք, որը՝ ոչ, իսկ հոդվածների այս քանակի մեջ շատ դժվար և ժամանակատար է գտնել այդպիսի կայքերի հղումները։ Բնականաբար ցանկը միշտ բաց կլինի՝ ավելացումների, և՛ արդեն եղածները այնտեղից հեռացնելու համար, եթե իհարկե որևէ մեկին հաջողվի ապացուցել, որ կայքը սխալմամբ է այնտեղ հայտնվել։ Մենք միշտ ասում ենք, որ բլոգներն ու դեղին էջերը տեղ չունեն մեր հանրագիտարանում, բայց եթե ուշադիր նայենք, ապա հարյուրներով այդպիսի հղումներ կան, որոնք գեղեցիկ վերնագրերի տակ հայտնվել են էջերում։ Եվ կապ չունի gagik.news-ն է, թե ուրիշ կայք, կարծում եմ կկարողանանք առողջ քաղաքական քննադատությունը հայհոյանքից ու սպառնալիքներից տարբերել։ Որևէ կայքի հղում տալը, միշտ էլ կարող ենք քննարկել, առանց այս ցուցակի լինել, կամ չլինելը։ Մենք հիմա խոսում ենք գործիքն աշխատացնելու նպատակահարմարության մասին, իսկ բովանդակությունը արդեն ուրիշ հարթակում կքննարկենք։ --ԲեքոՔննարկում 13:24, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
Ի դեպ, Մետայում գոյություն ունի սև ցուցակ, այնտեղ հարյուրավոր կայքերի մեջ տասը կայք կա ․am դոմեյնից, թեև ոչ մեկի մեջ կյանք չկա կարծես։։--ԲեքոՔննարկում 15:08, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
Որպեսզի տարընթերցում չլինի, ապա ասեմ, որ ես կողմ եմ նման գործիքի աշխատեցնելուն։ Իմ ասածն այն է, որ որոշ չափանիշներ են պետք մշակել, օրինակ թե x կայքը անցանկալի դարձնելու քննարկումը նվազագույնը և առավելագույնը որքա՞ն պետք է տևի, որոշումը կայացվելու է զուտ կողմ և դեմ ձայների հաշվարկո՞վ թե առաջնորդվելու ենք առավել հիմնավոր ներկայացված պատճառաբանությանը և այլն։ Այսինքն պետք է միասնական ընկալում լինի այդ գործընթացի նկատմամբ, որպեսզի մի քննարկման ժամանակ չկիրառվեն այլ չափորոշիչներ, իսկ մյուսում՝ այլ։--Գարդմանահայ (քննարկում) 15:52, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
Միանշանակ կողմ եմ նման ցանկերի ստեղծմանը: Միակ չափանիշը թերևս կարող է լինել այն, թե որքանով է կայքը ինքնուրույն լրատվություն պատրաստում: Առկա բոլոր կայքերը հիմնականում վերցնում են հոդվածի առաջին մասը և հղումով արտատպում իրենց մոտ: Այս սկզբունքով շարժվելն էլ շատ քիչ կայքեր կթողնի հրապարակում: Ուղղակի մի հարց. Մեդիավիքի հարթակը արդյո՞ք բաց է խմբագրման համար: Եթե չեմ սխալվում տեխադմիններն ունեն այդ հնարավորությունը, որոշ բացառություններով՝ ադմինները:--∑ίγμα (քնն.) 16:12, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
∑ίγμα ջան, ադմինները կարող են խմբագրել։ Բայց դա չէ կարևորը՝ աշխատանքային էջում առաջարկները կքննարկվեն, հետո հաստատվելուց հետո ադմինը կանի փոփոխությունը Ցուցակում։--ԲեքոՔննարկում 16:18, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
Ես առաջարկում եմ ճշտել մեթայում և վիքիպահեստում (եթե կա նման ցանկ) ճշտել ինչ սկզբունքով են ցանկերը կազմվել և այդ ցանկերն ավտոմատ մեր մոտ տեղադրել (հետո եթե պետք լինի առանձին կայքեր կհանենք): Եթե իհարկե մեթայի ցանկն ավտոմատ չի տարածվում բոլոր վիքինախագծերի վրա։ ---Հայորդի (քննարկում) 19:45, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
Մետայինը բոլոր նախագծերում աշխատում է՝ այդպես է գրված, բայց մեզ մերն է պետք։ Իսկ սկզբունքը պարզ է, եթե կայքն օգտագործվում է Վիքիպեդիայում ու ինքը չպետք է օգտագործվի, լավ է միանգամից ցանկ մտցվի։ Ցանկերը կազմելուց հաշվի կառնենք բոլոր դեմերն ու կողմերը։ Նոր հպանցիկ նայեցի ու քանի հատ livejournal-ից հղում գտա, որը բնականաբար սխալ է։--ԲեքոՔննարկում 20:07, 30 հունվարի 2022 (UTC)[reply]

Առաջարկիցս անցավ երկու շաբաթ, սև ցանկեր կազմելուն դեմ հիմնավորված դեմ կարծիքներ չեղան։ Մտահոգությունը որոշ կայքերը այնտեղ ներգրավելուն էին վերաբերում, ինչը կարող ենք քննարկել աշխատանքային էջերում։ Այդ էջերը կսարքեմ և կներկայացնեմ։ Ցանկացած կայքը որը կառաջարկվի ցանկում ընդգրվելու համար, անպայման կքննարկվի և հետո կորոշում կկայացվի։--ԲեքոՔննարկում 10:47, 14 Փետրվարի 2022 (UTC)

Հուսով եմ ստեղծվելիք էջերում նշված կլինեն ընթացակարգի, ձևաչափերի մասին տեղեկություններ, ինչի մասին վերևում գրել եմ։ Սա մի գործընթաց է, որը պետք է համակարգված լինի, այլ ոչ թե «ում մտքով նպատակային-ոչ նպատակային ինչ անցնի, բերի առաջադրի քննարկման», մենք էլ ստիպված ամեն անգամ մասնակցենք, որպեսզի սխալներ չլինեն։--Գարդմանահայ (քննարկում) 06:43, 16 Փետրվարի 2022 (UTC)
Ի՞նչ է նշանակում «ում մտքով նպատակային-ոչ նպատակային ինչ անցնի, բերի առաջադրի քննարկման», ո՞վ է որոշում, թե ում մտքով կարող է բան անցնել, իսկ ումը՝ ոչ։ Վիքիպեդիայի բոլոր մասնակիցները ձայնի իրավունք ունեն, մանավանդ որ այս դեպքում ասածը նաև պետք է փաստարկվի, այլ ոչ թե որոշում կայացվի ձայների քանակով։--ԲեքոՔննարկում 07:15, 16 Փետրվարի 2022 (UTC)

Ukraine's Cultural Diplomacy Month: We are back in 2022![խմբագրել կոդը]

UCDM 2022.png

Please help translate to your language

Hello, dear Wikipedians!

Wikimedia Ukraine, in cooperation with the Ministry of Foreign Affairs of Ukraine and Ukrainian Institute, has launched the second edition of writing challenge "Ukraine's Cultural Diplomacy Month", which lasts from 17 February to 17 March 2022. The campaign is dedicated to famous Ukrainian artists of cinema, music, literature, architecture, design and cultural phenomena of Ukraine that made a contribution to world culture. The most active contesters will receive prizes.

We invite you to take part and help us improve the coverage of Ukrainian culture on Wikipedia!--ValentynNefedov (WMUA) (քննարկում) 12:35, 21 փետրվարի 2022 (UTC)[reply]

Wiki Loves Folklore is extended till 15th March[խմբագրել կոդը]

Please help translate to your language
Wiki Loves Folklore Logo.svg

Greetings from Wiki Loves Folklore International Team,

We are pleased to inform you that Wiki Loves Folklore an international photographic contest on Wikimedia Commons has been extended till the 15th of March 2022. The scope of the contest is focused on folk culture of different regions on categories, such as, but not limited to, folk festivals, folk dances, folk music, folk activities, etc.

We would like to have your immense participation in the photographic contest to document your local Folk culture on Wikipedia. You can also help with the translation of project pages and share a word in your local language.

Best wishes,

International Team
Wiki Loves Folklore

MediaWiki message delivery (քննարկում) 04:50, 22 փետրվարի 2022 (UTC)[reply]

Ռուս-ուկրաինական պատերազմ[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք և հատկպես ստորև նշված 3 հոդվածներում նշանակալի ներդրում կատարած խմբագիրներ, Հայերեն Վիքիպեդիայում ռուս-ուկրաինական վերջին հակամարտության վերաբերյալ առկա է 3 հոդված՝ Ռուս-ուկրաինական պատերազմ (2014-այժմ), Ռուս-ուկրաինական ճգնաժամ (2021 թվականից), Ռուս-ուկրաինական պատերազմ (2022), որոնց մի մասի առնվազն վերնագրերը պետք է փոխվի, բնականաբար բովանդակությունն էլ պետք է դարձնել վերնագրին համապատասխան։ Գրեք ձեր առաջարկները կամ միանգամից կատարեք փոփոխությունը։ Ես առաջարկում եմ 2022 թվականին սկսված պատերազմը թողնել «Ռուս-ուկրաինական պատերազմ (2022)» վերնագրով, 2014 թվականից մինչև 2021 թվականի պատերազմական իրադարձությունները, սրացումները գրել «Ռուս-ուկրաինական հակամարտություն (2014-2021)» վերնագրի տակ։ Կարելի է վերջինից նաև անջատել և առանձին հոդվածով գրել 2014-2015 թվականի պատերազմը, որը 2014-2021 թվականների հակամարտության մաս էր։--Գարդմանահայ (քննարկում) 07:35, 25 փետրվարի 2022 (UTC)[reply]

Մյուս առաջարկս հետևյալն է՝ ունենալ «Ռուս-ուկրաինական պատերազմ (2014-այժմ)» հոդվածը դարձնել «Ռուս-ուկրաինական հակամարտություն (2014-2022)», 2022 թվականին սկսված պատերազմի մասին գրել «Ռուս-ուկրաինական պատերազմ (2022)», 2014-2015 թվականների պատերազմի մասին գրել «Ռուս-ուկրաինական պատերազմ (2014-2015)»։ Անհրաժեշտության դեպքում հակամարտության առավել նշանակալի իրադարձությունների մասին գրել (կամ արդեն գրված հոդվածներից առանձնացնել) նոր հոդվածներ։--Գարդմանահայ (քննարկում) 07:40, 25 փետրվարի 2022 (UTC)[reply]

Coming soon[խմբագրել կոդը]

- Johanna Strodt (WMDE) 12:38, 28 փետրվարի 2022 (UTC)[reply]

Remember to Participate in the UCoC Conversations and Ratification Vote![խմբագրել կոդը]

You can find this message translated into additional languages on Meta-wiki.

Hello everyone,

A vote in SecurePoll from 7 to 21 March 2022 is scheduled as part of the ratification process for the Universal Code of Conduct (UCoC) Enforcement guidelines. Eligible voters are invited to answer a poll question and share comments. Read voter information and eligibility details. During the poll, voters will be asked if they support the enforcement of the Universal Code of Conduct based on the proposed guidelines.

The Universal Code of Conduct (UCoC) provides a baseline of acceptable behavior for the entire movement. The revised enforcement guidelines were published 24 January 2022 as a proposed way to apply the policy across the movement. A Wikimedia Foundation Board statement calls for a ratification process where eligible voters will have an opportunity to support or oppose the adoption of the UCoC Enforcement guidelines in a vote. Wikimedians are invited to translate and share important information. For more information about the UCoC, please see the project page and frequently asked questions on Meta-wiki.

There are events scheduled to learn more and discuss:

  • A community panel recorded on 18 February 2022 shares perspectives from small- and medium-sized community participants.
  • The Movement Strategy and Governance (MSG) team is hosting Conversation Hours on 4 March 2022 at 15:00 UTC. Please sign-up to interact with the project team and the drafting committee about the updated enforcement guidelines and the ratification process. See the Conversation Hour summaries for notes from 4 February 2022 and 25 February 2022.

You can comment on Meta-wiki talk pages in any language. You may also contact either team by email: msg(_AT_)wikimedia.org or ucocproject(_AT_)wikimedia.org

Sincerely,

Movement Strategy and Governance
Wikimedia Foundation

Xeno (WMF) 02:17, 2 Մարտի 2022 (UTC)[reply]

Աղբյուրների օգտագործման վերաբերյալ կարևոր դիտարկում[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք և հատկապես ակումբավարներ, տարբեր տեսակի դասընթացներ իրականացնողներ, ուշադրություն դարձրեք թարգմանվող հոդվածների ծանոթագրություններին։ Այլ լեզվով Վիքիպեդիայից հոդված թարգմանելիս պետք չի ավտոմատ արտատպել («քոփի-փասթ անել») ծանոթագրություններն ու առանց ստուգելու դնել Հայերեն Վիքիպեդիայի հոդվածում։ Երբեմն օտարալեզու Վիքիպեդիայում առկա են լինում կաղապարներ, որոնք Հայերեն Վիքիպեդիայում չեն գործում, և երբ առանց ստուգելու «քոփի-փասթ» եք անում, ապա մեզ մոտ ունենում ենք անհասկանալի բովանդակությամբ կոտրված կաղապարներ։ Երբեմն օտարալեզու Վիքիպեդիաներում ներկայացված աղբյուրները (հղումները) վաղուց չեն գործում, սակայն երբ առանց ստուգելու «քոփի-փասթ» եք անում ու դրանք բերում Հայերեն Վիքիպեդիա, ապա մեզ մոտ ունենում ենք գրված բազմաթիվ ծանոթագրություններով, սակայն իրականում անաղբյուր հոդված։ Երբեմն օտարալեզու Վիքիպեդիաներում որևէ գիրք կամ նշված նյութի հեղինակի անունը գրվում է ներքին հղումով, որը տանում է տվյալ Վիքիպեդիայի համապատասխան հոդված, սակայն երբ առանց ստուգելու «քոփի-փասթ» եք անում, ապա մեզ մոտ ունենում ենք անգլերենով կամ մեկ այլ օտար լեզվով գրված անուն (օրինակ՝ M.S.Jonson), որի վրա սեղմելով գնում ենք Հայերեն Վիքիպեդիայում դեռևս չգրված հոդված (օրինակ՝ M.S.Jonson)։ Բնականաբար մեզ մոտ այդ մարդու մասին հոդվածի անունը չի կարող լինել M.S.Jonson, այլ կլինի Մայքլ Սեյ Ջոնսոն։ Որպեսզի մեզ մոտ ներքին հղումը ճիշտ լինի, ապա պետք է ծանոթագրությունում գրել հետևյալ կերպ՝ [[Մայքլ Սեյ Ջոնսոն|M.S.Jonson]]։ Հաճախ Հայերեն Վիքիպեդիայի ծանոթագրություններում (որպես աղբյուր) դրվում են առանց նկարագրության հղումներ (օրինակ՝ http://www.gallery.am/hy/Branches/Minas/), ինչը այդքան էլ ճիշտ չէ։ Անհրաժեշտ է այսպես գրել՝ [http://www.gallery.am/hy/Branches/Minas/ Մինաս Ավետիսյանի թանգարանի մասին տեղեկություններ։]։ Շատ հաճախ այլ լեզուներից թարգմանվող հոդվածների ծանոթագրություններում հայտնվում են օտարալեզու աղբյուրներ (օրինակ չինարեն, ճապոներեն, ֆրանսերեն, ռուսերեն, մոնղոլերեն և այլն), որոնց նկարագրությունում գրվածը շատ ընթերցողների համար կարող է անհասկանալի լինել (միգուցե խմբագիրը հասկանում է այդ լեզուն, բայց նաև պետք է «հենց այնպես ձևի համար» հոդված չգրել, այլ նաև ընթերցողի մասին մտածել)։ Այս դեպքում Հայերեն Վիքիպեդիայում կա լեզվի անունը նշող կաղապար՝ {{ref-en}}, {{ref-ru}}, {{ref-fr}} և այլն։ Օգտագործեք դրանք և դրեք համապատասխան աղբյուրի վերջում (օրինակ՝ [http://www.gallery.am/en/Branches/Minas/ Minas Avetisyan Museum․]{{ref-en}}, իսկ ավելի ցանկալի է հայերեն նկարագրությամբ՝ [http://www.gallery.am/en/Branches/Minas/ Մինաս Ավետիսյանի թանգարան։]{{ref-en}})։ Վերջերս բավականին հաճախ նկատում եմ նաև Հայոց պատմության թեմաներով գրվող հոդվածներում ինչ-որ բլոգներին, ուսուցիչների համար նախատեսված «բրյոշուրներին» հղումներ որպես աղբյուր։ Եթե հստակ փաստերով ապացուցված չէ, որ օրինակ XY բլոգը վստահելի պատմագիտական աղբյուր է, ապա չի կարելի այն ներկայացնել որպես աղբյուր օրինակ Մեծ Հայքի նահանգների մասին պատմող հոդվածներում։ Նույնը վերաբերում է նաև տարբեր անհասկանալի կայքերին, «բրյոշուրներին», որտեղից մեծամասամբ տեղեկատվությունը «քոփի-փասթ» է արվում ու բերվում է Հայերեն Վիքիպեդիայի հոդված։

Բոլոր խմբագիրներին, հատկապես տարբեր խմբերի, ակումբների և դասընթացների ղեկավարներին կոչ եմ անում ուշադիր լինել նշված կետերին, որպեսզի Հայերեն Վիքիպեդիան չլցվի նշված թերություններով լի հոդվածներով, իսկ այլ խմբագիրներ էլ ստիպված չլինեն ուղղել կամ համապատասխան կաղապարներ դնել յուրաքանչյուր նոր գրված կամ խմբագրված հոդվածում։ Հարցերի, օգնության դեպքում դիմեք։--Գարդմանահայ (քննարկում) 10:34, 6 Մարտի 2022 (UTC)[reply]

Universal Code of Conduct Enforcement guidelines ratification voting open from 7 to 21 March 2022[խմբագրել կոդը]

You can find this message translated into additional languages on Meta-wiki.

Hello everyone,

The ratification voting process for the revised enforcement guidelines of the Universal Code of Conduct (UCoC) is now open! Voting commenced on SecurePoll on 7 March 2022 and will conclude on 21 March 2022. Please read more on the voter information and eligibility details.

The Universal Code of Conduct (UCoC) provides a baseline of acceptable behavior for the entire movement. The revised enforcement guidelines were published 24 January 2022 as a proposed way to apply the policy across the movement. You can read more about the UCoC project.

You can also comment on Meta-wiki talk pages in any language. You may also contact the team by email: ucocproject(_AT_)wikimedia.org

Sincerely,

Movement Strategy and Governance

Wikimedia Foundation

Xeno (WMF) 00:52, 8 Մարտի 2022 (UTC)[reply]

Նոր նախագիծ․ Աշխարհի կանայք[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, ուզում եմ տեղեկացնել, որ կանանց միամսյակի առթիվ Ալավերդու Վիքիակումբը մարտի 9-31-ը կազմակերպելու է խմբագրաթոն՝ «Աշխարհի կանայք» խորագրով, որի շրջանակներում ստեղծվելու են հոդվածներ աշխարհի հայտնի կանանց մասին։ Ցանկության դեպքում կարող եք միանալ --Narine Muradyan (WMAM) (քննարկում) 11:58, 9 Մարտի 2022 (UTC)[reply]

Invitation to Hubs event: Global Conversation on 2022-03-12 at 13:00 UTC[խմբագրել կոդը]

Hello!

The Movement Strategy and Governance team of the Wikimedia Foundation would like to invite you to the next event about "Regional and Thematic Hubs". The Wikimedia Movement is in the process of understanding what Regional and Thematic Hubs should be. Our workshop in November was a good start (read the report), but we're not finished yet.

Over the last weeks we conducted about 16 interviews with groups working on establishing a Hub in their context (see Hubs Dialogue). These interviews informed a report that will serve as a foundation for discussion on March 12. The report is planned to be published on March 9.

The event will take place on March 12, 13:00 to 16:00 UTC on Zoom. Interpretation will be provided in French, Spanish, Arabic, Russian, and Portuguese. Registration is open, and will close on March 10. Anyone interested in the topic is invited to join us. More information on the event on Meta-wiki.

Best regards,

Kaarel Vaidla
Movement Strategy

01:31, 10 Մարտի 2022 (UTC)

Wiki Loves Folklore 2022 ends tomorrow[խմբագրել կոդը]

Wiki Loves Folklore Logo.svg

International photographic contest Wiki Loves Folklore 2022 ends on 15th March 2022 23:59:59 UTC. This is the last chance of the year to upload images about local folk culture, festival, cuisine, costume, folklore etc on Wikimedia Commons. Watch out our social media handles for regular updates and declaration of Winners.

(Facebook , Twitter , Instagram)

The writing competition Feminism and Folklore will run till 31st of March 2022 23:59:59 UTC. Write about your local folk tradition, women, folk festivals, folk dances, folk music, folk activities, folk games, folk cuisine, folk wear, folklore, and tradition, including ballads, folktales, fairy tales, legends, traditional song and dance, folk plays, games, seasonal events, calendar customs, folk arts, folk religion, mythology etc. on your local Wikipedia. Check if your local Wikipedia is participating

A special competition called Wiki Loves Falles is organised in Spain and the world during 15th March 2022 till 15th April 2022 to document local folk culture and Falles in Valencia, Spain. Learn more about it on Catalan Wikipedia project page.

We look forward for your immense co-operation.

Thanks Wiki Loves Folklore international Team MediaWiki message delivery (քննարկում) 14:40, 14 Մարտի 2022 (UTC)[reply]