Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Վայոց ձորի մարզ, Հայաստանի Հանրապետության բարձր մակարդակի վարչական միավոր երկրի հարավ-կենտրոնական մասում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի Վայոց ձոր գավառի հիմնական տարածքը։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Խորհրդային Հայաստանի մաս կազմած Եղեգնաձորի և Վայքի (Ազիզբեկովի) շրջանների միավորման հետևանքով՝ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում։
Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ՝ Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում) և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։
Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 49 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99 % և ավելի)։ Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։
Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից մեկն է։ Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունը, որի ավանդական ուղղություններից մեկն էլ խաղողագործությունն է։ Ինքնին, Վայոց ձորը հանդիսանում է Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հազարամյա ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն հանրահայտ գինին։
Վայոց ձորը աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով։ Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է քերթողահայր Մովսես Խորենացու կողմից՝ դեռևս հնագույն ժամանակներից ընդգրկված լինելով հայկական պետական կազմավորումների մեջ։ Թռչունների քարայրում հայտնաբերված կաշվե տրեխը համարվում է մինչ օրս հայտնի ամենահին կոշիկի նմուշը։ Արենիում հայտնաբերվել են նաև գինու կարասների մի ամբողջ շարք (հավանական է, որ դա գինու արտադրության ամենահին ցիկլն է աշխարհում)։ Վայոց ձորի մարզային տարածքում են գտնվում է նաև միջնադարյան շրջանի Թանահատի վանքը (8-րդ դար), 10-րդ դարին թվագրվող Սմբատաբերդը կամ Ջաղաց Քարի բերդը և վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտներից մեկը՝ Նորավանքը։ Այստեղ է գտնվել նաև միջնադարյան Հայաստանի կարևորագույն ուսումնագիտական կենտրոնը՝ Գլաձորի համալսարանը․․․ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • COVID-19 համավարակն աշխարհում / Հայաստանում • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Վահագն Խաչատուրյանը։
- Ռուսաստանի Դաշնությունը ներխուժել է Ուկրաինա։
- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։
- Կառլա Սիմոնի «Ալկարաս» կինոնկարը արժանացել է 2022 թվականի Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» կինոմրցանակին։
Գիտե՞ք, որ․․․
- ...Լուի Բոնապարտը երդմնակալության ժամանակ հոլանդերենին վատ տիրապետելու պատճառով «Հոլանդիայի արքա» ներկայանալու փոխարեն ներկայացել է որպես «Հոլանդիայի ճագար»։
- ...նորվեգական այս թանգարանը միաժամանակ և՛ պատմական է, և՛ գեղարվեստական:
- ...այս մարդը ծնվել է կիսատ և քայլել է ձեռքերով:
- ...բացի Խաղաղության Նոբելյան մրցանակից, կա նաև «Իրավապաշտպանների Նոբելյան մրցանակ»:
- ...Թաթարստանի Գերագույն դատարանի առաջին նախագահը լռել է ՆԳԺԿ-ում աշխատելու մասին։
- ...9 տարեկանում այս աշակերտուհին եղել է լրագրող, խմբագիր և բլոգեր, իսկ 12 տարեկանում հրատարակել է 6 գիրք և դարձել դետեկտիվ սերիալի սցենարի հեղինակ։
- ...Հուլիոս Կեսարը և նրա որդին` Պտղոմեոս XV Կեսարիոնը, տառապել են էպիլեպսիայով, ինչով էլ ապացուցվել է նրանց արյունակցական կապը։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
290 817 հոդված |
567 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վիքին սիրում է պատմություն
- Համագործակցություն Բրյուսովի անվ, պետական համալսարանի հետ
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1842 թ. - Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։
- 1908 թ. - հիմնադրվեց Ինտեր Միլան իտալական ֆուտբոլային ակումբը։
- 1943 թ. - ծնվել է Ռոբերտ Ֆիշերը, ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն (մահ. 2008թ.)
- 1953 թ. - Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ զոհվեցին հրմշտոցի արդյունքում։
- 1959 թ. - Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց Բարբի հանրահայտ տիկնիկը։
- 1961 թ. - Դալայ-Լաման դիմեց ՄԱԿ Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով։
- 1966 թ. - Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու մասին։
- 1968 թ. - ծնվել է Յուրի Ջորկաեֆը, ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն։
- 1974 թ. - մահացել է Խաչիկ Դաշտենցը, հայ գրող, թարգմանիչ, բանասեր (ծն. 1910 թ.)։