Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Lion d'Afrique.jpg

Առյուծ (լատ.՝ Panthera leo), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն, որը համարվում է նաև հովազների ցեղի չորս խոշոր ներկայացուցիչներից մեկը։ Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։ Առյուծների մոտ հստակորեն արտահայտված է սեռական տարբերակվածությունը (դիմորֆիզմը)․ արուների միջին համեմատական քաշը կազմում է 150-250 կգ, էգերինը՝ 120-182 կգ։ Ի տարբերություն էգերի՝ արուներն ունեն կրծքավանդակը և պարանոցը ծածկող բաշ, որն էլ այս տեսակի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունն է։ Առյուծներն ապրում են խմբերով․ դասական փրայդը կազմված է մի քանի ազգակից արուներից, չափահաս էգերից և ձագերից՝ կորյուններից։

Առյուծները ակտիվ գիշատիչներ են և կարևոր նշանակություն ունեն շրջակա միջավայրի կենսաբազմազանության ձևավորման և պահպանության համար։ Առյուծների խմբի որոշ առանձնյակներ հայտնի են որպես մարդակերներ, թեպետ սա տեսակի սննդառության ուղղակի բնութագրիչներից չէ։

Պայմանականորեն, առյուծները բնակվում են խոտածածկ տարածություններում և ազատ սավաննաներում։ Մյուս մեծ կատուների համեմատությամբ՝ առյուծները շատ ավելի ընտելացած են ցերեկային կենսակերպին, սակայն որոշ հանգամանքներից ելնելով կարող են ակտիվություն ցուցաբերել նաև գիշերային ժամերին։ Պլեյստոցենի ժամանակաշրջանում այս կենդանիները տարածված են եղել ամբողջ Եվրասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում, սակայն ներկայումս վերջիններիս պոպուլյացիաները պահպանվել են բացառապես Ենթասահարական Աֆրիկայում և արևմտյան Հնդկաստանի մի փոքր հատվածում։

1996 թվականին առյուծները ԲՊՄՄ Համաշխարհային Կարմիր գրքում գրանցվել են որպես «խոցելի տեսակներ»․ միայն 1990-ական թվականներից ի վեր Աֆրիկայում առյուծների թվաքանակը նվազել է 43%-ով։ Ներկայումս այս կատվազգիները գլխավորապես հանդիպում են բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Թեպետ առյուծների կրճատման բնական պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն, այնուամենայնիվ, հարկ է նշել մարդու կենսագործունեության անուղղակի ներգործության բացասական հետևանքների մասին։

Առյուծների կերպարը մշակույթում ամենամեծ տարածումը գտած կենդանական խորհրդանիշներից է, որն ամենատարբեր ձևերով ուղեկցել է մարդկությանը՝ իր պատմության ամբողջ ընթացքում։ Առյուծների պատկերով կանգնեցվել են արձաններ, նրանց մասին հյուսվել են լեգենդներ և առասպելներ, ինչպես նաև վերջիններս կերպարը դարձել է տարբեր պետությունների ազգային խորհրդանիշների բաղկացուցիչ մաս։ Հնագույն աղբյուրները վկայում են դեռևս վաղ շրջանում Հռոմեական կայսրությունում առյուծների վարժեցման մասին։ Այս կատվազգիների հնագույն նկարներ են հայտնաբերվել հազարամյակների պատմություն ունեցող Լասկոյի և Շովեի քարանձավներում։ Առյուծը պատկերված է նաև Հայաստանի և քաղաքամայր Երևանի զինանշաններին․․․ Ավելին

Նորություններ

2022 Russian Invasion of Ukraine animated.gif

Շարունակվող իրադարձություններ՝ Ռուս-ուկրաինական պատերազմ (2022)  • COVID-19 համավարակն աշխարհում / Հայաստանում  • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան

Վերջերս մահացածներ՝ Մասիս Գրիգորյան  • Մարտին Երիցյան  • Լևոն Չաուշյան  • Սարգի Մուրադյան  • Էդուարդ Ակոպով

Գիտե՞ք, որ․․․

Atropa bella-donna0.jpg
  • ...հնում կանայք այս բույսի հյութը կաթեցնում էին աչքերի մեջ, որ բբերը լայնանան և աչքերում հայտնվի առանձնահատուկ փայլ։
  • ...այս ժամացույցի աշտարակը 1504 թվականին օգտագործվել է որպես կալանավայր։
  • ...նա ոչ միայ իր երեկ զավակների, այլև գյուտարարների մայր էր համարվում։
  • ...երաշտի ժամանակ այս գետի հունում կարելի է տեսնել սպիտակ աղի՝ անապատի ավազի վրա առաջացրած գեղեցիկ պատկերները։
  • ...այս ջրային կաթնասունների մեծամասնությունը չեն տեսնում իրենց առջևի առարկաները և առարկաները քննելիս պառկում են կողքի և ուսումնասիրում դրանք սկզբում մեկ աչքով, հետո՝ մյուս:
  • ...այս լեռան անունով է կոչվել Չեխիայի քաղաքներից մեկը։
  • ... ամենաթափանցիկ օվկիանոսային ջրերն են համարվում Անտարկտիդայի ափերին այս ծովի ջրերը։
  • ... այս խմիչքի արտադրության վրա սկզբում ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին եղել էր վնասով։


Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
290 695
հոդված
583
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Writing star.svgՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Վիքին սիրում է պատմություն.png


Այս օրը պատմության մեջ

2008 թ. մարտի 1-ին ցուցարարների բազմություն Ս․Շահումյանի հրապարակում


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2022-01-01 (hy)