Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Վազգեն Սարգսյան, հայազգի ռազմական և քաղաքական գործիչ։ Եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին։ Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ 1991 թվականի վերջին նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմա-քաղաքական հրամանատարներից մեկը։
Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ որպես մեծ ազդեցություն ունեցող գործիչ։ 1993 թվականին նա հիմնադրեց «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպություն։ 1996 թվականի նախագահական ընտրություններում սատարել է Հայաստանի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ 1998 թվականին վերջինին ստիպեց նախագահի պաշտոնից հեռանալ, քանի որ Արցախի հարցում համաձայն չէր նախագահի դիրքորոշման հետ։ Այնուհետև օգնեց այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ։ 1999 թվականին Վազգեն Սարգսյանը միավորվեց «Հանրապետական կուսակցության» հետ և դաշինք կնքեց Խորհրդային Հայաստանի նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ։ 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց։ Սարգսյանը դարձավ վարչապետ և դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող, որը վերահսկում էր երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը։
Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից։ Սպանությունների գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին։ Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ։ Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են օտարերկրյա ուժեր։
Չնայած տարբեր քննադատություններին՝ Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս։ Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում։ Վազգեն Սարգսյանին շնորհվել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս․․․ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Ձմեռային օլիմպիական խաղեր 2022 • COVID-19 համավարակն աշխարհում / Հայաստանում • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պատրաստվում է հրաժարական տալ մարտին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից հետո։
- Փետրվարի 4-ին Պեկինում հանդիսավոր արարողությամբ սկսել են 2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը։
- Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական է տվել և նախագահի լիազորությունները ստանձնել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
- Պերուի նավահանգստային քաղաք Կալաոյում նավթի արտահոսք է տեղի ունեցել օվկիանոս։
- Օվկիանիայում Տոնգա արշիպելագի Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ կղզում հրաբուխ է ժայթքել։
- Բելգիացի-բրիտանացի օդաչու Զառա Ռադերֆորդը դարձել է ամենաերիտասարդ կինը, որ միայնակ թռիչք է կատարել աշխարհի շուրջ։
- Պարենի համաշխարհային գները հասել են վերջին տասը տարվա առավելագույն ցուցանիշին՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով ավելի քան 30%-ով։
- Պերուի կառավարությունը բնապահպանական աղետ է հայտարարել նավթի արտահոսքի պատճառով:
- Հունվարի 24-ին Բուրկինա Ֆասոյում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։
Վերջերս մահացածներ՝ Սարգի Մուրադյան • Էդուարդ Ակոպով • Արթուր Գրիգորյան • Մոնիկա Վիտտի • Լեոնիդ Կուրավլյով
Գիտե՞ք, որ․․․
- ․․․ամերիկյան շատ հայտնի ջազմեններ կատարել են այս հայի գործիքավորումները։
- ․․․այս թագավորությունում նորաստեղծ ազնվականներ կային՝ դուքսեր Լիմոնադն ու Մարմելադը։
- ․․․այս մարտավարությունը կիրառվել և կիրառվում է է սկսած մ.թ.ա. 6-րդ դարից։
- ․․․ հայտնի ռուսական պատկերասրահը հիմնել է կտորեղեն արտադրողը, իսկ համանման բրիտանական պատկերասրահը՝ շաքարագործարանատերը:
- ,,, կա «բացառիկ քաջություն» ցուցաբերած իրավաբանների հատուկ «մրցանակ»:
- ․․․Ճապոնիայի Օկինավա կղզում տեղակայված ԱՄՆ ռազմական բազայի ամերիկյան զինվորականները 1971-1997 թթ. կատարել են 4700 հանցագործություն, որից 12 սպանություն և 110 բռնաբարություն։
- ․․․Լոնդոն քաղաքում էլ կա Հայոց ցեղասպանության հուշարձան։
- ․․․այս կենդանիների կարգի ատամները էմալապատ չեն, չունեն կտրիչներ և ժանիքներ, իսկ որոշ ներկայացուցիչներն ընդհանրապես զուրկ են ատամներից։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
290 414 հոդված |
612 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վիքին սիրում է պատմություն
- Համագործակցություն Բրյուսովի անվ, պետական համալսարանի հետ
- Հին լուսանկարների հավաքագրում
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1689 թ. — Անգլիայում ավարտվեց այսպես կոչված Փառավոր հեղափոխությունը։
- 1769 թ. — ծնվել է Իվան Կռիլովը, ռուս նշանավոր գրող, հայտնի է իր առակներով, (մահ. 1844 թ.)։
- 1770 թ. — ծնվել է Ներսես Ե Աշտարակեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ (մահ. 1857 թ.)։
- 1873 թ. — ծնվել է Ֆեոդոր Շալյապինը, ռուս նշանավոր օպերային երգիչ, համաշխարհային վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից (մահ. 1938 թ.)։
- 1883 թ. — մահացել է Ռիխարդ Վագները, գերմանացի մեծ երգահան, դիրիժոր, երաժշտական տեսաբան (ծն. 1813 թ.)։
- 1895 թ. — Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար արտոնագիր ստացան։
- 1918 թ. — ԽՍՀՄ-ում մտցվեց Գրիգորյան օրացույցը, որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։
- 1934 թ. — խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվեց Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։
- 1946 թ. — ծնվել է Վազգեն Մանուկյանը, հայ քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ առաջին վարչապետ, ներկայումս Հանրային խորհրդի նախագահ։