Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Turkish Van Cat.jpg

Վանա կատու, կիսաերկարագեղմ ընտանի կատուների ցեղատեսակ, որը սերում է Հայկական լեռնաշխարհի Վանա լճի շրջակա ափամերձ տարածքներից։ Տարածված է Պատմական Հայաստանի, ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում։

Վանա կատուն, ինչպես Հայկական լեռնաշխարհի բոլոր ընտանի կատուները, ներառյալ այս տարածաշրջանի կատուների հիման վրա ստեղծված կատուների ժամանակակից ցեղատեսակները՝ Թուրքական Անգորա, Թուրքական Վան և Անատոլի, գենետիկորեն պատկանում են միևնույն խմբին և հանդիսանում են հնագույն ընտանեցված կատուների ժառանգներ։ Ինչպես ցույց է տվել կատուների գենետիկ ուսումնասիրությունը, կատուն ընտելացվել է մարդու կողմից Առաջավոր Ասիայի տարածքում մոտ 9500 տարի առաջ։

Մինչև 20-րդ դարի սկիզբը՝ ֆելինոլոգիայի (ընտանի կատուներին ուսումնասիրող գիտության) ձևավորումը և ընտանի կատուների սիրողների հասարակական ակումբների ու միջազգային կազմակերպությունների ստեղծումը, կատուների այս տեսակը հայտնի էր հայերին որպես «Վանա կատու», այսինքն՝ Վանի կամ Վանա լճի ավազանում տարածված կատուներ։

Եվրոպայում մինչև 16-րդ դար բոլոր կատուները եղել են կարճագեղմ և փոքրակազմ։ Առաջին երկարագեղմ կատուներին հին Բյուզանդական Անկիրայից, որը հետագայում վերանվանվել է Անգորայի (ներկայումս՝ ժամանակից Թուրքիայի մայրաքաղաք Անկարա), իրենց հետ էին բերում տուն վերադարձող խաչակիրները։ Այդ պատճառով բոլոր երկարագեղմ կատուներին Եվրոպայում սկսեցին անվանել «Անգորայի կատու»։

Տարբեր ժամանակներում Եվրոպա բերված Վանա կատուները անվանվել են մեկ ռուսական անգորա (քանի որ ներմուծվում էին Ռուսաստանի տարածքով անցնող Մետաքսի Ճանապարհի հատվածով), մեկ օղակաձև պոչով սպիտակ կատուներ (քանի որ դասական գույնի Վանա կատուների մոտ պոչի վրա երևում են 5-7 օղակներ, որովհետև գեղմի կարմիր գույնը գենետիկորեն միշտ շերտավոր է)։ Սակայն, սովորաբար նրանց անվանում էին անգորա կատու, իսկ գեղմի գույնը նշումում էին, որ սպիտակ է․․․ Ավելին

Նորություններ

Մալենա

Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան  • Բողոքի ցույցեր Ղազախստանում (2022)  • ՀԱՊԿ գործողությունը Ղազախստանում

Վերջերս մահացածներ՝ Գրիգորի Հայրապետով

Գիտե՞ք, որ․․․

Էշմոլի թանգարան
  • ...այս եգիպտական աստվածուհին խորհրդանշում էր այն բարոյական և էթիկական սկզբունքները, որ ամեն եգիպտացի պետք է հետևի։
  • ...չինական օպերայում կանացի մի դեր գոյություն ունի, որը սովորաբար կատարում է տղամարդ։
  • ...այս թանգարանն առաջին համալսարանական թանգարանն է աշխարհում։
  • ...հին եգիպտական իմաստության, գիտությունների, Լուսնի, գրադարանների, գիտնականների, պաշտոնյաների աստվածը մեկնն է։
  • ...Փարիզի ամենաբարձր կետը այս բնակավայրն է։
  • ...աշխարհի ամենամեծ թագավորական նստավայրը այս պալատն է։


Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
289 742
հոդված
488
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Writing star.svgՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Wikipedia - 21 years together.png
Nzhdeh rifle.jpg


Այս օրը պատմության մեջ

Աղազար Լազարյան

Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2022-08-08 (hy)