Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Voskepar village - Ոսկեպար գյուղ.jpg

Ոսկեպար, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևելքում` հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Բնակավայրը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհին։ Գյուղից հյուսիս գտնվում է Բաղանիս, հարավում՝ Աճարկուտ, հարավ-արևելքում՝ Կիրանց գյուղերը։ Ունի դարերի պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Բնությունը գեղեցիկ է, կազմված է մեծամասամբ անտառապատ լեռներից, իսկ բնակավայրի տարածքով հոսում է համանուն գետը։ Գյուղի արևելյան և արևմտյան կողմում են գտնվում Վերին Ոսկեպար և Ներքին Ոսկեպար նախկին բնակավայրերը, որոնց տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է Ոսկեպար գյուղի հետ։ Բնակավայրի անվան ծագման մասին ստույգ տվյալներ հայտնի չեն, սակայն, ըստ ուսումնասիրությունների, մեզ հասած «Ոսկեպար» անունը դարերի, միգուցե նաև հազարամյակների վաղեմություն ունի և խորհրդանշում է արգասաբերություն ու առատություն։ Գյուղը պաշտոնապես կոչվում է Ոսկեպար, նախկինում անվանել են նաև Ոսկեպատ, Ոսկեպարիսպ։ Ադրբեջանցիները գյուղն անվանել են հայկական Ոսկեպար անվան աղավաղված ձևով՝ Ախսիբարա

Ոսկեպարը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Որպես գյուղը հիմնադրվել է առնվազն 6-ից 7-րդ դարերում։ Հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղի և հարակից տարածքներում պահպանված հուշարձանների ու ավերակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր ժամանակաշրջաններում առնվազն երեք անգամ ենթարկվել է փոքր տարածության վրա տեղափոխության՝ զբաղեցնելով մերթ ներկայիս Վերին Ոսկեպար, մերթ Ներքին Ոսկեպար անունը կրող նախկին բնակավայրերի և հարակից գյուղատեղիների տարածքները ․․․Ավելին

Նորություններ

Մալենա

Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան

Վերջերս մահացածներ՝ Նաիրուհի Ալավերդյան  • Իվան Պացայկին  • Ֆելիքս Դանիելյան

Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
289 525
հոդված
541
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Writing star.svgՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


Այս օրը պատմության մեջ

Նիկողայոս Մառը Անիի ավերակների մոտ


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2021-20-20 (hy)