Լիմոնճեան

Այս տառատեսակը առանձնահատուկ տեղ է գրավում իմ ստեղծած տառատեսակների շարքում, քանի որ ներկայացնում է ոչ թե Մաշտոցյան այբուբենի, այլ Համբարձում Լիմոնջյանի ձայնագրության գրանշանները։ Առհասարակ, Յունիկոդի հարյուրավոր գրային համակարգերի շարքում ընդգրկված Մաշտոցյան այբուբենը միակ հայկական գրային համակարգը չէ, որ արժանի է ընդգրկվելու դրանում։ Կան նաեւ Արարատյան սեպագիրը, Արարատյան գաղափարագիրը, Հայկական խազագրությունը, Սրբուհի Լիսիցյանի պարագրությունը։ Սրանց թվին է պատկանում նաեւ Համբարձում Լիմոնջյանի ձայնագրության համակարգը։ Բայց ի տարբերություն թվարկվածների, «Վեմ» կրթամշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ այս մի համակարգի համար հաջողվեց ստեղծել այլագրման մի տարբերակ, որը որոշ ժամանակ փորձարկվելուց հետո կարող է արդեն ներկայացվել Յունիկոդ՝ համակարգում…

Read More

ՃարտարապետՆոր

Ի տարբերություն նախորդ՝ Ճարտարապետ տառատեսակի, այս մեկը ներառում է նաեւ լատինական տառաշարը, ու բացի այդ, սովորական թվանշանների հետ միասին օժտված է նաեւ երկու տարբեր ոճի գրվածքային (հին ոճի) թվանշաններով։ Ինչ վերաբերում է տառաձեւերին, ապա այս տառատեսակում գրանշանները կատարված են համեմատաբար ազատ գծերով, որոշ չափով վերարտադրելու համար ճարտարապետական ավանդական ազատ ոճը։ Երկրորդ վարկածում հավելվել է կյուրեղյան (MS Windows 1251 Cyrillic) եւ արեւմտաեւրոպական (MS Windows 1252 Western (ANSI)) գրանշանների (այլագրային էջերի) աջակցումը։ Ոչ առեւտրային (ոչ շահութաբեր, օրինակ՝ կրթական) նպատակներով այս տառատեսակը տրամադրվում է անվճար։ Շահութաբեր (առեւտրային) նպատակներով գործածելու համար անհրաժեշտ է վճարել։…

Read More

Արտիկա

Այս տառատեսակի լատին, կյուրեղ, հույն, այն է՝ հիմնարար մասի հեղինակը Դմիտրիյ Գրեշնեւն է, որը սիրալիր համաձայնվեց համագործակցության եւ հավելեց իր տառատեսակների Արտիկա ընտանիքի այս երկու տառատեսակներին իմ իրագործած հայ գրանշանները։  Կարող եք գնել հետեւյալ կայքերից. green-type.com www.behance.net www.myfonts.com creativemarket.com   Artica Pro Light Artica Rough Pro Light

Read More

Արամյան

 Ներբեռնել  Արամյան Գրքի Այս տառատեսակն ընդգրկվել է Արիան ԱՄՅու գերընտանիքի մեջ, սակայն ես անհրաժեշտ գտա Արամյան տառատեսակը ներկայացնել նաեւ առանձին, ելնելով թե՛ այս տառատեսակի դերից, որն այն խաղացել էր հայ տառարվեստի հետագա զարգացման ընթացքում եւ թե՛ հարգելով դրա հեղինակի հիշատակը։ Իրականում, «Արամյան» է կոչվում միայն դրա ուղիղ ոճը, իսկ շեղը կոչվում է «Գրքի» եւ կապ չունի Ճանիկ Արամյանի հետ, թեեւ խորհրդային տարիների ավանդույթով սովորաբար գործածվել է առաջինի հետ զուգահեռ։ Սակայն Արիան ԱՄՅու ընտանիքում ես դրանք ներառել եմ համապատասխանեցնելով ուղիղը՝ Արիանի շեղին, եւ հակառակը, քանի որ ավանդաբար, «Գրքի» տառատեսակները մեզ համար…

Read More

Այդ ո՞ր ազգն է, որ․..

1. Իր անվտանգության համակարգը կազմում է, ոչ թե սեփական բանակին ապավինելով, այլ սոսկ՝ այն «դաշնակից» երկրներին, որոնք նախկինում իրեն բազմիցս դավաճանել են։ 2. Հանձնում է իր պատմական հայրենիքից իրեն հրաշքով մնացած 10 տոկոսի մի հսկայական հատված եւս նույն դարավոր թշնամուն, հույս ունենալով, որ ա՛յ սրանից հետո խաղաղություն կլինի։ 3. Նախընտրում է նոր կաշառակեր իշխանություններին հներին, համարելով, որ դրանք նախընտրելի են, քանի որ նոր են։ 4. Հարբուխից վախեցած եւ դիմակով պինդ կապված անցնում է մայրուղին ամենավտանգավոր տեղում՝ խախտելով երթեւեկության կանոնները։ 5. Իր համակարգչի եւ հեռախոսի անգլերեն համակարգի փոխարեն տեղադրում է ոչ…

Read More

Օդակաթիլային

* * *Շոշն անցավ կարմիր լույսին՝«Պորշ»-ով փռին ասֆալտին,Լավ է կար քթին դիմակ,Չունեցավ թագավարակ։ * * * Ունեցավ սրտի կաթվածԻմաստունը պատվաստված,Շատ հանգիստ էր նա սակայն․Թեստն էր իր բացասական։ * * * Գործարարը տվեց տակ,Բայց չուներ թագավարակ։Ու այդպես գաղտնիք մնաց․Ինչո՞ւ գործը վատ գնաց։ * * * Համառներին կստիպեն,Որ անպայման պատվաստվեն,Որ լսողին պատվաստված,Չվարակեն էլ հանկարծ։ * * * Նա հազում է ու ջերմում,Բայց թագեր չունի թեստում։Բժիշկներն են զարմանում․Բա ինչո՞ւ է նա հազում։

Read More

Զարդարվեստ

Ուղ­ղոր­դիչ ցու­ցում­նե­րը նա­խա­տես­ված են ավան­դա­կան ճար­տա­րա­պե­տա­կան գծա­պատ­կե­րի սկզ­բունք­նե­րը ներ­կա­յաց­նե­լու հա­մար։ Ներ­կա­յաց­ված են առա­ջադ­րան­քի տե­սա­կան հիմ­քե­րը, առա­ջադ­րան­քի ծա­վա­լը, տար­բե­րակ­նե­րը, կա­տար­ման հնարք­նե­րը, ու­սա­նող­նե­րի ստա­ցած հմ­տու­թյուն­նե­րի եւ կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի գնա­հատ­ման սկզ­բունք­նե­րը։ Տր­ված է առա­ջադ­րան­քին վե­րա­բե­րող հաս­կա­ցու­թյուն­նե­րի հա­մա­ռոտ բա­ռա­րան, օգ­տա­գործ­ված եւ հանձ­նա­րար­վող գրա­կա­նու­թյան ցան­կը։ Քաշել գիրքը PDF ձեւաչափով։

Read More

Հայակենտրոնություն

Հայաստան․ աշխարհի կենտրոնում ես․Հավասար են հեռու քեզանիցՆորվեգյան լեռների ցուրտ անհունըԵւ Օմանը՝ տապով իր կիզիչ։ Հասկացել են այդ փաստը բոլորը,Երբ ուզել են աշխարհը տիրել․Այն, որ նախ եւ առաջ կարեւորն էՀենց կենտրոնն աշխարհի գրավել։ Հասկացել են դա հույնը, մոնղոլը,Հասկացել են թուրքեր ու ռուսներ,Հասկացել են Թեմուրն ու Սարգոնը,Եւ լոկ դու ես, որ չես հասկացել։ Տե՛ս․ մինչ օրս, ահա, գրոհում ենՔո հողերն իրարից են խլումՔեզ ասում են, իբրեւ թե օգնում ենՄինչդեռ դու ոտքի տակ ես ընկնում։ Բայց շատ քաղցր է կենտրոնը։ Այդպես էլՕտարները միմյանց չեն հաղթի,Աշխարհի սուրբ կենտրոնը երբեք էլՈրեւէ մի զավթիչ չի մարսի։…

Read More