Այս տառատեսակը առանձնահատուկ տեղ է գրավում իմ ստեղծած տառատեսակների շարքում, քանի որ ներկայացնում է ոչ թե Մաշտոցյան այբուբենի, այլ Համբարձում Լիմոնջյանի ձայնագրության գրանշանները։ Առհասարակ, Յունիկոդի հարյուրավոր գրային համակարգերի շարքում ընդգրկված Մաշտոցյան այբուբենը միակ հայկական գրային համակարգը չէ, որ արժանի է ընդգրկվելու դրանում։ Կան նաեւ Արարատյան սեպագիրը, Արարատյան գաղափարագիրը, Հայկական խազագրությունը, Սրբուհի Լիսիցյանի պարագրությունը։ Սրանց թվին է պատկանում նաեւ Համբարձում Լիմոնջյանի ձայնագրության համակարգը։ Բայց ի տարբերություն թվարկվածների, «Վեմ» կրթամշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ այս մի համակարգի համար հաջողվեց ստեղծել այլագրման մի տարբերակ, որը որոշ ժամանակ փորձարկվելուց հետո կարող է արդեն ներկայացվել Յունիկոդ՝ համակարգում…
Read MoreՃարտարապետՆոր
Ի տարբերություն նախորդ՝ Ճարտարապետ տառատեսակի, այս մեկը ներառում է նաեւ լատինական տառաշարը, ու բացի այդ, սովորական թվանշանների հետ միասին օժտված է նաեւ երկու տարբեր ոճի գրվածքային (հին ոճի) թվանշաններով։ Ինչ վերաբերում է տառաձեւերին, ապա այս տառատեսակում գրանշանները կատարված են համեմատաբար ազատ գծերով, որոշ չափով վերարտադրելու համար ճարտարապետական ավանդական ազատ ոճը։ Երկրորդ վարկածում հավելվել է կյուրեղյան (MS Windows 1251 Cyrillic) եւ արեւմտաեւրոպական (MS Windows 1252 Western (ANSI)) գրանշանների (այլագրային էջերի) աջակցումը։ Ոչ առեւտրային (ոչ շահութաբեր, օրինակ՝ կրթական) նպատակներով այս տառատեսակը տրամադրվում է անվճար։ Շահութաբեր (առեւտրային) նպատակներով գործածելու համար անհրաժեշտ է վճարել։…
Read MoreԱրտիկա
Այս տառատեսակի լատին, կյուրեղ, հույն, այն է՝ հիմնարար մասի հեղինակը Դմիտրիյ Գրեշնեւն է, որը սիրալիր համաձայնվեց համագործակցության եւ հավելեց իր տառատեսակների Արտիկա ընտանիքի այս երկու տառատեսակներին իմ իրագործած հայ գրանշանները։ Կարող եք գնել հետեւյալ կայքերից. green-type.com www.behance.net www.myfonts.com creativemarket.com Artica Pro Light Artica Rough Pro Light
Read MoreԽաչատուր
Պանդոկ
Արիան ԱՄՅու
Արիան ԱՄՅու Ճեպագիտարանի հոդվածը Արիան ԱՄՅու տառատեսակի մասին։
Read MoreԱրամյան
Ներբեռնել Արամյան Գրքի Այս տառատեսակն ընդգրկվել է Արիան ԱՄՅու գերընտանիքի մեջ, սակայն ես անհրաժեշտ գտա Արամյան տառատեսակը ներկայացնել նաեւ առանձին, ելնելով թե՛ այս տառատեսակի դերից, որն այն խաղացել էր հայ տառարվեստի հետագա զարգացման ընթացքում եւ թե՛ հարգելով դրա հեղինակի հիշատակը։ Իրականում, «Արամյան» է կոչվում միայն դրա ուղիղ ոճը, իսկ շեղը կոչվում է «Գրքի» եւ կապ չունի Ճանիկ Արամյանի հետ, թեեւ խորհրդային տարիների ավանդույթով սովորաբար գործածվել է առաջինի հետ զուգահեռ։ Սակայն Արիան ԱՄՅու ընտանիքում ես դրանք ներառել եմ համապատասխանեցնելով ուղիղը՝ Արիանի շեղին, եւ հակառակը, քանի որ ավանդաբար, «Գրքի» տառատեսակները մեզ համար…
Read MoreՀայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով
Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2021 թվականի հոկտեմբերի 16-ին։
Read MoreԵրաժշտական եռանկյունի. Էդվարդ Զորիկյան, Ռուբեն Թարումյան 02.01.2020
Այս հաղորդումը նվիրված էր Վահրամ Թաթիկյանի հիշատակին։
Read MoreԱյդ ո՞ր ազգն է, որ․..
1. Իր անվտանգության համակարգը կազմում է, ոչ թե սեփական բանակին ապավինելով, այլ սոսկ՝ այն «դաշնակից» երկրներին, որոնք նախկինում իրեն բազմիցս դավաճանել են։ 2. Հանձնում է իր պատմական հայրենիքից իրեն հրաշքով մնացած 10 տոկոսի մի հսկայական հատված եւս նույն դարավոր թշնամուն, հույս ունենալով, որ ա՛յ սրանից հետո խաղաղություն կլինի։ 3. Նախընտրում է նոր կաշառակեր իշխանություններին հներին, համարելով, որ դրանք նախընտրելի են, քանի որ նոր են։ 4. Հարբուխից վախեցած եւ դիմակով պինդ կապված անցնում է մայրուղին ամենավտանգավոր տեղում՝ խախտելով երթեւեկության կանոնները։ 5. Իր համակարգչի եւ հեռախոսի անգլերեն համակարգի փոխարեն տեղադրում է ոչ…
Read MoreՕդակաթիլային
* * *Շոշն անցավ կարմիր լույսին՝«Պորշ»-ով փռին ասֆալտին,Լավ է կար քթին դիմակ,Չունեցավ թագավարակ։ * * * Ունեցավ սրտի կաթվածԻմաստունը պատվաստված,Շատ հանգիստ էր նա սակայն․Թեստն էր իր բացասական։ * * * Գործարարը տվեց տակ,Բայց չուներ թագավարակ։Ու այդպես գաղտնիք մնաց․Ինչո՞ւ գործը վատ գնաց։ * * * Համառներին կստիպեն,Որ անպայման պատվաստվեն,Որ լսողին պատվաստված,Չվարակեն էլ հանկարծ։ * * * Նա հազում է ու ջերմում,Բայց թագեր չունի թեստում։Բժիշկներն են զարմանում․Բա ինչո՞ւ է նա հազում։
Read MoreԳույնզգույն պահեր
Քաշել գրքույկը PDF ձեւաչափով։
Read MoreՀայքի ճանապարհները
Ընդհանուր Հայքի եւ հարակից տարածքների հնաշխարհիկ ուղիներն ըստ Պեւտինգերյան քարտեզի։ Քաշել գիրքը PDF ձեւաչափով։
Read MoreԱմիդ-Տիգրանակերտ-Դիարբեքիր
Մայրաքաղաք Տիգրանակերտի տեղորոշումը եւ մ.թ.ա. 69 թ. հոկտեմբերի 6-ի ճակատամարտը։ Քաշել գիրքը PDF ձեւաչափով։
Read MoreԶարդարվեստ
Ուղղորդիչ ցուցումները նախատեսված են ավանդական ճարտարապետական գծապատկերի սկզբունքները ներկայացնելու համար։ Ներկայացված են առաջադրանքի տեսական հիմքերը, առաջադրանքի ծավալը, տարբերակները, կատարման հնարքները, ուսանողների ստացած հմտությունների եւ կատարված աշխատանքների գնահատման սկզբունքները։ Տրված է առաջադրանքին վերաբերող հասկացությունների համառոտ բառարան, օգտագործված եւ հանձնարարվող գրականության ցանկը։ Քաշել գիրքը PDF ձեւաչափով։
Read MoreՀայակենտրոնություն
Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2021 թվականի հունիսի 6-ին։
Read MoreՀայակենտրոնություն
Հայաստան․ աշխարհի կենտրոնում ես․Հավասար են հեռու քեզանիցՆորվեգյան լեռների ցուրտ անհունըԵւ Օմանը՝ տապով իր կիզիչ։ Հասկացել են այդ փաստը բոլորը,Երբ ուզել են աշխարհը տիրել․Այն, որ նախ եւ առաջ կարեւորն էՀենց կենտրոնն աշխարհի գրավել։ Հասկացել են դա հույնը, մոնղոլը,Հասկացել են թուրքեր ու ռուսներ,Հասկացել են Թեմուրն ու Սարգոնը,Եւ լոկ դու ես, որ չես հասկացել։ Տե՛ս․ մինչ օրս, ահա, գրոհում ենՔո հողերն իրարից են խլումՔեզ ասում են, իբրեւ թե օգնում ենՄինչդեռ դու ոտքի տակ ես ընկնում։ Բայց շատ քաղցր է կենտրոնը։ Այդպես էլՕտարները միմյանց չեն հաղթի,Աշխարհի սուրբ կենտրոնը երբեք էլՈրեւէ մի զավթիչ չի մարսի։…
Read More