Երաժշտական գործիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երաժշտական գործիքից)
Jump to navigation Jump to search
Տավիղ (Harp)
Թմբուկ (Drum)
Սրինգ (Flute)
Շեփոր (Trumpet
Քնար (Lyre)
Դաշնամուր (Piano)

Երաժշտական գործիքներ,Երաժշտական գործիքներ եղել են դեռ շատ վաղուց։ Նրանք նախատեսված են եղել երաժշտական հնչյուններ ստանալու համար։ Պայմանականորեն ընդունված է տարբերակել ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներ։ Ժողովրդական երաժշտական գործիքները կարևոր դեր ունեն ժողովուրդների երաժշտական կյանքում, ըստ յուրաքանչյուր երաժշտական գործիքի ձայներանգի, հնչման ուժգնության, նաև ձայնածավալի՝ գործիքները լինում են փողային, ստեղնավոր, լարային, հարվածային։

  • Քնար (լատիներեն՝ lyra) – Լինում է ուղղանկյուն կամ կլոր։ Լարերը ձգված են նույն հավասարությամբ, պատրաստվում էին ոչխարի բարակ աղիքից և ունեին ոչ շատ բարձր նուրբ ձայն։ Գործիքն ստեղծվել է շատ վաղուց և օգտագործվում է մինչ օրս։ Ամենահին քնարը գտել են Ուր քաղաքում՝ պեղումների ժամանակ։ Քնար գործիքի մասին շատ է խոսվում Աստվածաշունչում։ Շատ գրավիչ է այն պատմությունը, թե ինչպես էր Դավիթը քնար նվագելով դուրս հանում Սավուղի մեջ գտնվող դևերին։
  • Տավիղ (Նեպել), Լարային երաժշտական գործիք է, տավիղը քնարի քիչ ավելի մեծ տեսակն է։ Այս երաժշտական գործիքը մեծ ճանաչում է ունի իր գեղեցիկ ձայնի շնորհիվ։ Լարերը պատրաստված են եղել ոչխարի հաստ աղիքից, ուստի նա պետք է քնարից ավելի ցածր տոնայնություն և բարձր ձայն ունենար։ Հին ժամանակներում տավիղը նվագում էին ձեռքով, քայլելու ժամանակ։ Գործիքի Աստվածաշունչում հիշատակվում է ավելի քան 20 անգամ։
  • Թմբուկ (TOF) – Թմբուկը ձեռքի հարվածային գործիք է։ Լինում է մեծ կլոր և բարակ՝ մի կողմից կաշվեպատ, իսկ կողքերից ամրացված էին լինում երկաթներ։ Այս գործիքն օգտագործում էին կանայք և ռիթմեր ստեղծում բթով և ցուցամատով, երբեմն հարվածում էին ամբողջ ձեռքով։ Գործիքն օգտագործում է տարբեր առիթների ժամանակ, հաճախ ուղեկցվում էին պարերով։ Ինչպես նաև օգտագործվում էր Աստծուն փառաբանելու ժամանակ։
  • Փող – Այս գործիքն օգտագործում էի բանակային ճամբարներում՝ զինվորներին հավաքելու համար։ Ունի մոտ 45 սմ երկարություն։ Աստվածաշնչում գործիքի մասին հիշատակվում է բազմիցս։
  • Սրինգ - Սրինգի մասին տեեկությունները շատ քիչ են, Աստվածաշնչում նրա մասին հիշատակվում է մոտ 10 անգամ։
  • Շեփոր – Շեփորը օգտագործում է բարձր ազդանշանների համար։ Գործիքը պատրաստում են կենդանիների կոտոշներից, լինում է նաև ոչխարի կոտոշից։ Նրան նվագում էն՝ ծայրամասից ուժեղ սղմելով շրթունքներին։ Կարողանում է հնչեցնել մի քանի ձայնային ազդանշաններ, ձայնանշանները լինում էն տարբեր տոնայնության և երկարության։ Աստվածաշունչը գործիքի մասին խոսում է 70-ից ավելի անգամներ։
  • Դաշնամուր - Երաժշտական գործիքներից մեծագույնը։ այսպես են արտահայտվում ոմանք դաշնամուրի մասին։ Նա համարվում է աշխարհում ամենատարածված գործիքներից մեկը, մեծ ձայնածավալի և հարուստ հնչողության շնորհիվ այն օգտագործվում է ինչպես դասական, այնպես էլ ջազային և հանրամատչելի երաժշտություն նվագելու համար։ Դաշնամուրին անվանում են բեմերի շքեղ տիրուհի։ Նա նույնիսկ կարող է մեղմորեն ձայնակցել լույնիսկ ամենաամաչկոտ երգչին։ Այս հրաշք երաժշտական գործիքը ստեղծել է իտալացի Բարտոլոմեո Կրիստոֆորին։ Նա իր հայտնագործությունը անվանեց «gravicembalo col piano e forte», որը նշանակում է «կլավեսին՝ մեղմ և ուժգին ձայնով», կրճատ՝ «pianoforte» կամ «piano»։

Գառնիի պեղումներով հայտնաբերվել է ոսկրե սրինգ, որը վերագրվում է մեր թվարկությունից առաջ II հազարամյակին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 534 CC-BY-SA-icon-80x15.png