Ֆրանսա

Jump to navigation Jump to search
Ֆրանսա
Ֆրանսայի Դրօշ[1] Զինանշանը
Flag of France.svg
Coat of arms of the French Republic.svg
EU-France (orthographic projection).svg
Կը ներառնէ Բրետան?[2], Լուարի Կենտրոնական Հովիտ?[2], Քորսիքա[3], Իլ տը Ֆրանս[2], Լուարայի երկիր?, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ?, Գվադելուպա?, Ֆրանսական Կիանա, Մարտինիկա?, Մայոտ?, Ռեյունյոն?, Ֆրանսիական Պոլինեզիա?, French Southern and Antarctic Lands?, Նոր Կալեդոնիա?, Սուրբ Բարդուղիմեոսի կղզի?, Սեն Մարտեն?, Սեն Պիեռ և Միքելոն?, Ուոլիս և Ֆուտունա?, Գրանդ Էստ?[4], Նոր Ակվիտանիա?[4], Օվրեն-Ռոն-Ալպեր?[4], Բուգունդիա – Ֆրանշ Կոնտե?[4], Օկսիտանիա?[4], Օ-դը-Ֆրանս?[4], Նորմանդիա?[4] եւ Քլիփերթոն?
Պետական լեզու Ֆրանսերէն[1][5]
Մայրաքաղաք Փարիզ
Օրէնսդիր մարմին French Parliament?[6]
Երկրի ղեկավար Էմանուէլ Մաքրոն
Կառավարութեան ղեկավար Ժան Քասթէքս
Ազգաբնակչութիւն 67 063 703 մարդ (1 Յունուար 2020)[7]
Օրհներգ Մարսէյէզ[1]
Կարգախօս Liberté, égalité, fraternité
Հիմնադրուած է 4 Հոկտեմբեր 1958 թ.
Արժոյթ Եւրօ
Ազգային տօն Բաստիլի գրավման օր?[8]
Ժամային համակարգ UTC+1[9]
Հեռաձայնային համակարգ +33
Համացանցի յղում .fr
Մարդկային ներուժի զարգացման թիւ 0,888[10]
france.fr
us.france.fr/en
Flag of France.png

Ֆրանսական Հանրապետութիւն (ֆր․՝ République française), (յայտնի նաեւ որպէս Ֆրանսա) միութական-մենական (անգլ․՝ unitary) կիսանախագահական հանրապետութիւն է Արեւմտեան Եւրոպայի մէջ, իր քանի մը անդրծովեան տարածքներով եւ կղզիներով, որոնք տեղակայուած են Հնդկական, Խաղաղական եւ Ատլանտեան ովկիանոսներուն մէջ։ Մայրցամաքային Ֆրանսան կ’երկարի Միջերկրական ծովէն մինչեւ Անգլիական նեղուց եւ Հիւսիսային ծով, Հռենոսէն մինչեւ Ատլանտեան ովկիանոս։ Զայն յաճախ անուանուած են l'Hexagone (վեցանկիւն), անոր տարածքի աշխարհագրական պատկերին պատճառով։ Անիկա Արեւմտեան Եւրոպայի մեծագոյն երկիրն է եւ երկրորդ ամենամեծը աշխարհի մէջ իր բացառիկ տնտեսական գօտիով՝ 11,035,000 ք․մ․2, զիջելով միայն Միացեալ Նահանգներուն (11,351,0002 / 4,383,000 ք․ մղոն)։

Նախորդ 500 տարիներուն Ֆրանսան ունեցած է գերիշխող դիրք մշակութային, տնտեսական, ռազմական եւ քաղաքական ասպարէզներուն մէջ, ինչպէս Եւրոպայի, այնպէս ալ ամբողջ աշխարհի մէջ։ 17-րդ եւ 18-րդ դարերուն ընթացքին Ֆրանսայի գաղութները դարձան Հիւսիսային Ամերիկայի եւ Հարաւ-արեւելեան Ասիոյ հսկայական մասը․ 19-րդ դարուն եւ 20-րդ դարու սկիզբներուն, Ֆրանսան կառուցեց այդ ժամանակուայ երկրորդ ամենամեծ գաղութատիրական տէրութիւնը, ներառելով Հիւսիսային, Արեւմտեան եւ Կեդրոնական Ափրիկէի, Հարաւ-արեւելեան Ասիոյ մեծ մասը, ինչպէս նաեւ տիրացաւ Քարիպեան եւ Խաղաղ ովկիանոսեան շատ կղզիներու։

Ֆրանսայի հիմնական գաղափարները արտայայտուած են մարդու իրաւունքներու եւ քաղաքացիի հռչակագրով։ Ֆրանսայի Հանրապետութիւնը կը բնորոշուի որպէս անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական եւ ընկերայնական երկիր իր սահմանադրութեամբ[11]։ Ֆրանսան մէկն է աշխարհի առաւել զարգացած երկրներէն[12]․ իր անուանական ՀՆԱ-ի ( համախառն ներքին արտադրանք) մակարդակով Ֆրանսան իններորդն է աշխարհի եւ երկրորդը՝ Եւրոպայի մէջ[13]։ Ֆրանսան իր կենսամակարդակով առաջինն է Եւրոպայի մէջ (եւ 4-րդը՝ աշխարհի մէջ)[14]։

Ֆրանսայի ռազմական պիւտճէն երրորդն է աշխարհի մէջ[15]․ ան երրորդ ամենամեծ ռազմական ուժն է ՆԱԹՕ-ի մէջ եւ ունի ԵՄ (Եւրոպական Միութիւն) ամենամեծ բանակը։ Ֆրանսան նաեւ ունի երրորդ ամենաշատ կորիզային զէնքի պաշարները աշխարհի մէջ[16]։

Ֆրանսան կը հանդիսանայ Միաւորուած ազգերու կազմակերպութեան (ՄԱԿ) հիմնադիր անդամ, նաեւ Ֆրանքոֆոնիայի, Մ8 (8 Մեծագոյն երկիրներ), Մ20, ՆԱԹՕ-ի, ԴՀԶՔ, ՀԱԳ եւ Լատինական միութեան անդամ։

Անուանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

"Ֆրանսա" անունը ծագում առած է լատիներէն Francia բառէն, որ կը նշանակէ "Ֆրանքներու երկիր"[17]։ Կան նաեւ այլ տարբերակներ կապուած «ֆրանք» անունին ծագումնաբանութեան հետ։ Անոնցմէ մէկը առաջ եկած է նախագերմաներէն frankon բառէն, որ կը թարգմանուի գեղարդ, որովհետեւ ֆրանքներուն արձակած կացինները կը կոչուէին ֆրանսիսքա[18]։ Մէկ այլ տարբերակով, «ֆրանք» գերմանական լեզուներով կը նշանակէ ազատ։

Նախապատմութիւն Եւ Նախնադար[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լասքօ քարայրներու նկարներէն մէկը, ուր նկարուած է ձի (Տորտոն, մօտաւոր 18,000 Ք․Ա․ ):

Հնագէտներուն իրականացուցած պեղումներէն պարզուած է, որ Ֆրանսայի տարածքին մարդը բնակութիւն հաստատած է աւելի քան 1․8 միլիոն տարի առաջ[19]։ Նախնադարուն մարդիկ ստիպուած էին ապրիլ քոչուորական կեանքով՝ հիմնականօրէն զբաղուելով որսորդութեամբ եւ հաւաքչութեամբ[20]։ Ֆրանսայի մէջ մեծ թիւով նկարազարդ քարանձաւներ հաշուած են վերին պալեոլիթի դարաշրջանէն, որոնց լաւագոյն նմուշներէն մէկն է Լասքօ քարանձաւի նկարները[20] (Տորտոն, մօտաւոր 18000 Ք․Ա․)։

Վերջին սառնոտ դարաշրջանի աւարտին ( Ք․Ա․ 10000) կլիման բարելաւուեցաւ[19], եւ մօտ Ք․Ա․ 7000-էն Արեւմտեան Եւրոպայի այս հատուածը մտաւ Նեոլիթեան դարաշրջան, եւ բնակիչները անցան նստակեաց կեանքի։ Ք․Ա․ 4-րդ եւ Ք․Ա․ 3-րդ հազարամեակներու միջեւ տեղի ունեցած ժողովրդագրական եւ գիւղատնտեսական բուռն զարգացումէն ետք, Ք․Ա․ 3-րդ հազարամեակի վերջաւորութեան ի յայտ եկաւ մետաղագործութիւնը, մարդիկ սկսան օգտագործել պրոնզ, պղինձ, ոսկի, յետագային նաեւ երկաթ[21]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 (unspecified title)
  2. 2,0 2,1 2,2 Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 1956. — ISSN 0242-6773
  3. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 1970. — ISSN 0242-6773
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 2015. — ISSN 0242-6773
  5. http://www.conseil-constitutionnel.fr/conseil-constitutionnel/francais/la-constitution/les-revisions-constitutionnelles/loi-constitutionnelle-n-92-554-du-25-juin-1992.138025.html
  6. (unspecified title)
  7. https://www.insee.fr/fr/statistiques/1892086?sommaire=1912926Institut National de la Statistique et des Études Économiques.
  8. Code du travail
  9. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 1979. — ISSN 0242-6773
  10. http://hdr.undp.org/en/countries/profiles/FRA
  11. Ֆրանսիայի սահմանադրության առաջին հոդված ... La France est une République indivisible, laïque, démocratique et sociale.
  12. Յաղթահարման արգելքներ. Մարդկային տեղաշարժը եւ զարգացումը։ Մարդու զարգացման զեկոյց 2009։ Միացեալ ազգերու զարգացման ծրագիր Նիու Եորք. ISBN 978-0-230-23904-3
  13. ՀՆԱ-ի մակարդակ (հաշուարկուած պաշտօնական փոխարժէքով), ԿՀՎ աշխարհի երկրներու տեղեկագիր
  14. Credit Suisse-ի 2010-ի համաշխարհային հարստութեան զեկոյց "Եւրոյով եւ ԱՄՆ տոլարով հաշուարկուած ֆրանսայի տնտեսական հարստութիւնը շատ մեծ է։ Չնայած Ֆրանսայի մէջ կ՛ապրին աշխարհի չափահասներու միայն 1,1%-ը, Ֆրանսան իր կենսամակարդակով չորրորդն է աշխարհի մէջ, Չինաստանէն ետք, սակայն քիչ մը աւելի Գերմանիայէն։" [1]
  15. «Սթոքհոլմի միջազգային խաղաղութեան հիմնարկ (SIPRI) ռազմական ծախսեր»։ Milexdata.sipri.org։ արտագրուած է՝ 16 Յուլիս 2011 
  16. «Ամերիկեան գիտնականներու միութիւն. Միջուկային զօրքերու իրավիճակը»։ Fas.org։ 26 Մայիս 2010։ արտագրուած է՝ 9 Օգոստոս 2010 
  17. «Ֆրանսիայի պատմություն»։ Discoverfrance.net։ արտագրուած է՝ 17 Հուլիսի 2011 
  18. Tarassuk Leonid, Blair Claude (1982)։ Զորքերի և զենքի մասին ամբողջական հանրագիտարան. զենքի և զրահի մասին ամենամեծ ամբողջական գրադարանը նախապատմական ժամանակներից մինչ մեր օրերը։։ Simon & Schuster։ էջ 186։ ISBN 067142257X։ արտագրուած է՝ 2011 թ․ հուլիսի 5 
  19. 19,0 19,1 Ժան Կարպենիե (dir.), Ֆրանսուա Լեբրուն (dir.), Ալեյն Տանոյ, Էլիզաբեթ Կարենիե էթ Ժան Մարի Մեյուր (préface de Jacques Le Goff), Ֆրանսիայի պատմություն, Points Seuil, coll. « Histoire », Փարիզ, 2000 (1re éd. 1987), p. 17 ISBN 2-02-010879-8
  20. 20,0 20,1 Jean Carpentier 1987 p.17
  21. Carpentier et al 2000, pp. 20–24