Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Ադամանդե ձեռքը, խորհրդային էքսցենտրիկ կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Գայդայը 1968 թվականին։ Սցենարը գրել են Մորիս Սլոբոդսկին, Յակով Կոստյուկովսկին և Լեոնիդ Գայդայը։ Կինոնկարի հիմքում ընկած է պատմություն այն մասին, թե ինչպես են արտասահմանցի մաքսանենգները խորհրդային զբոսաշրջիկ Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովին շփոթում փոխադրող-գործակալ Գենադի Կոզոդոևի հետ։ Սյուժեն պտտվում է չարագործների՝ գիպսե վիրակապում թաքնված ադամանդները վերադարձնելու համառ, բայց անհաջող փորձերի շուրջ։ Գլխավոր հերոսի կերպարն ստեղծելիս սցենարիստները հաշվի են առել Յուրի Նիկուլինի դերասանական տվյալները, որը դերասանական կազմում ընդգրկվել է առանց կինոփորձերի։ Ֆիլմում նկարահանվել են նաև Անդրեյ Միրոնովը, Անատոլի Պապանովը, Նոնա Մորդյուկովան, Սվետլանա Սվետլիչնայան, Ստանիսլավ Չեկանը, Վլադիմիր Գուլյաևը, Նինա Գրեբեշկովան և այլ արտիստներ։ Նկարահանումներն անցկացվել են 1968 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր Սոչիում, Ադլերում, Տուապսեում, Գժատսկում, Պավլովսկայա Սլոբոդայում, Մոսկվայի նատուրալ օբյեկտներում և «Մոսֆիլմի» տաղավարներում։ «Արտասահմանյան տեսարանները» նկարահանվել են Բաքվում։ Առանձին տեսարանների վրա աշխատելիս ֆիլմի ստեղծողներն օգտագործել են համակցված նկարահանումներ, մեխանիկական հատուկ էֆեկտներ և այլ տեխնոլոգիաներ։
Սցենարի հաստատման գործընթացում և նկարահանումների ժամանակ գեղարվեստական խորհրդի առաջարկությամբ ժապավենից հանվել են մի շարք դրվագներ, վերահնչյունավորվել կամ ճշգրտվել են կերպարների առանձին խոսքեր։ Քննադատների մի մասը շատ զուսպ է վերաբերվել «Ադամանդե ձեռքի» թողարկմանը։ Գայդայի ժամանակակից գրախոսների հավանությանը չի արժանացել ռեժիսորի կողմից «հնացած հնարքների» օգտագործումը, «հին կրկեսային ռեպրիզների» հանդեպ նրա հակվածությունը, «ներդրված էստրադային համարների» ընդգրկումը ժապավենում։ Ուսումնասիրողների կարծիքով՝ «Ադամանդե ձեռքը» խորհրդային և արտասահմանյան կինոարտադրության ծաղրանմանակում է. դրանում կարելի է գտնել յուրօրինակ հղումներ «Չապաև», «Բերանբացը», «Դեպի հյուսիս՝ հյուսիս-արևմուտքով» ֆիլմերից, Ջեյմս Բոնդի մասին կինոնկարներից։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ COVID-19 համավարակ • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան • Թուրքիայի անտառային հրդեհներ
- Թուրքիայի անտառային հրդեհներին զոհ է գնացել առնվազն 8 մարդ, վիրավորվել է ավելի քան 800-ը։
- Տոկիոյում կայացել է Ամառային օլիմպիական խաղեր 2020-ի բացումը։
- 2032 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ավստրալական Բրիսբեն քաղաքում։
- Անգլիական Լիվերպուլ քաղաքը հանվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից։
Գիտե՞ք, որ․․․
- ... ջրի ծորակը հայտնաբերել է Ալեք Մանուկյանը։
- ... Ջերալդ Ֆորդը ԱՄՆ 38-րդ նախագահ է դարձել առանց ընտրվելու որպես նախագահ կամ փոխնախագահ:
- ... Կալիֆորնիական ծովառյուծը համարվում է կրկեսների, կենդանաբանական այգիների և դելֆինարիումների դերասան։
- ... աշխարհում միայն մի դարպասապահի է հաջողվել 1 խաղի ընթացքում դառնալ է 3 գոլի հեղինակ։
- ... Թուրքիայի Ստամբուլ քաղաքի հայկական գերեզմանատունը ունի մոտավորապես 700 միլիոն թուրքական լիրա արժեք։
- ... Սինգապուրի ամենահին կառույցը Սինգապուրի հայկական եկեղեցին է։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
286 981 հոդված |
542 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Ամառային Վիքիդասընթաց 2021
- Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին
- Հայկական թեմատիկայով վիքիարշավ
- Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1096 թ. – սկսվեց Առաջին խաչակրաց արշավանքը, Հռոմի Պապի օրհնությամբ խաչակիրներն Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս:
- 1461 թ. – թուրք-օսմանները գրավեցին Տրապիզոնի կայսրության մայրաքաղաք Տրապիզոնը։
- 1534 թ. – Փարիզում ստեղծվեց Ճիզվիտների կաթոլիկ միությունը։
- 1537 թ. – հիմնադրվեց Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնը։
- 1771 թ. – ծնվել է Վալտեր Սքոթը, անգլիացի գրող, բանաստեղծ, արձակագիր, («Քվենտին Դորվարդ», «Այվենհո», մահ. 1832 թ.):
- 1914 թ. – Պանամայի ջրանցքով անցավ առաջին նավը։
- 1922 թ. – ծնվել է Վահագն Դավթյանը, հայ բանաստեղծ (մահ. 1996 թ.):
- 1944 թ. – ծնվել է Սիլվի Վարդանը, ծագումով հայ, ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի։
- 1960 թ. – Կոնգոյի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից։
- 1969 թ. – սկսվեց Վուդստոկյան փառատոնը՝ ամենանշանավոր ռոք փառատոններից մեկը։