Ֆիլդսյան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլդսյան մրցանակ
Հակառակ երես

Ֆիլդսյան մրցանակ (անգլ.՝ Fields Medal), միջազգային մրցանակ և մեդալ, որը տրվում է չորս տարին մեկ անգամ Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի ժամանակ երկու, երեք կամ չորս երիտասարդ մաթեմատիկոսների, որոնց տարիքը չի գերազանցում 40-ը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակն ու մեդալը անվանված են Ջոն Ֆիլդսի պատվին, որը 1924 թվականին Տորոնտոյում կայացած VII միջազգային մաթեմատիկական կոնգրեսի նախագահն էր։ Նա առաջարկել էր յուրաքանչյուր կոնգրեսի ժամանակ երկու մաթեմատիկոսի պարգևատրել մեդալով ի նշան գնահատանքի և երևելի վաստակի։

Մրցանակի տեսքն ու արժեքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլդսյան մրցանակը կազմում է 15000 կանադական դոլար, իսկ մեդալը 583 հարգի ոսկուց է։ Մեդալի երեսին Արքիմեդի կիսադեմն է և լատիներեն գրված է «Transire suum pectus mundoque potiri» (Գերազանցել մարդկային սահմանափակումը և նվաճել Տիեզերքը), հակառակ երեսին գրված է «Congregati ex toto orbe mathematici ob scripta insignia tribuere» («Մաթեմատիկոսները, բոլոր երկրներից, մեծարում են հիասքանչ ներդրումը իմացության մեջ»)։

Ֆիլդսյան և Նոբելյան մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլդսյան մրցանակը համարվում է աշխարհում մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակը։ Քանի որ Նոբելյան մրցանակը մաթեմատիկոսներին չի տրվում, ֆիլդսյանը հաճախ անվանում են «նոբելյան մրցանակ մաթեմատիկոսների համար»[1], չնայած՝ երկու մրցանակների մեջ մի շարք տարբերություններ կան։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kenneth Chang (2007-03-12)։ «Journeys to the Distant Fields of Prime»։ New York Times  (անգլ.)